Էրդողանը կորցնում է նաեւ Ստամբուլը․ սպասում են ԿԸՀ-ի վերջնական արդյունքներին
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը խոստովանել է, որ ընդդիմադիր թեկնածուի ձայները իրենից ավելի շատ են։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, թե չնայած ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձայները ավելի շատ են երեւում, սակայն դեռ կան չհաշված քփեատուփեր։
«ԿԸՀ-ն ում որ կտա քաղաքապետի մանդատը, թող նա էլ կլինի քաղաքապետը, բայց դեռ շուտ է, քանի որ չհաշված քփեատուփեր կան եւ սխալ քվեարկություններ, որոնք կարող են փոխել ընտրության արդյունքները, քանի որ այս պահին հակառակորդ թեկնածուն առաջ է 25000 ձայնով»,-ասել է Բինալի Յըլդըրըմը։
Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հաղթել է՝ հավաքելով 44 տոկոս, սակայն կորցրել է նախկինում ունեցած քաղաքները, այդ թվում մայրաքաղաք Անկարան։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ