Էրդողանը հայտարարել է Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի մասին։ Մարտի 31-ին Թուրքիայում անցկացվել են ՏԻՄ ընտրություններ։
Անկարայում կողմնակիցների առջև ելույթ ունենալիս Էրդողանը հայտարարել է․
«Մեր ժողովուրդը 15-րդ անգամ մեզ դարձրեց առաջինն ընտրութուններում (2002 թվականից, երբ կուսակցությունը դարձավ իշխող)»։
Էրդողանը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների մոտ 56 տոկոսը կգլխավորեն իր կուսակցության ներկայացուցիչները։ Էրդողանի խոսքով՝ իրենք կներդնեն առավելագույն ջանքեր՝ իրենց գործունեության թերությունները վերացնելու համար։
Anadolu գործակալությունը հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները։ Քվեաթերթիկների 91․15 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներն առաջատար են՝ 44․95 տոկոս ձայնով։ Հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հավաքել է 30․25 տոկոս ձայն։ «Ժողովրդի միություն» իշխող բլոկը ստանում է 51․7 տոկոս ձայն, իսկ ընդդիմադիր «Ազգի միությունը»՝ քվեների 37․6 տոկոսը։
Իշխող կուսակցությունը հաղթում է 40 նահանգներում։ Նրա թեկնածուները հաղթում են Բուրսայի, Գազիանթեպի, Տրապիզոնի, Սամսունի քաղաքապետի ընտրություններում։ Անկարայի քաղաքապետի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավաշը, ով ստացել է 50․4 տոկոս ձայն։
Ամենասուր պայքարն ընթանում է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար։ Իշխող կուսակցության թեկնածու, Էրդողանի դաշնակից և նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը ստացել է ընտրողների 48․71 տոկոսի աջակցությունը՝ քվեաթերթիկների 98 տոկոսի հաշվարկի արդյունքներով։ Նրա հիմնական մրցակից, ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հավաքել է 48․65 տոկոս ձայն։


















































Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հրաժարվել է ընդունել ԿԸՀ որոշումը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ