Անկարայում հաշվել են քվեաթերթիկների 76 տոկոսը․ Էրդողանը կորցնում է մայրաքաղաքը
Թուրքիայի մայրաքաղաքում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պարտվում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու Մանսուր Յավաշին։
Թուրքական OdaTv կայքի փոխանցմամբ՝ քվեատուփերի 76 տոկոսի տվյալներով Մանսուր Յավաշը հավաքել է 50, իսկ Էրդողանի կուսակից Մեհմեդ Օզհասեքին 47.8 տոկոսը։
Նշենք, որ Ստամբուլում 2 տոկոս առավելությամբ իշխող կուսակցության թեկնածու Բինալի Յըլդըրըմն է։ Այնտեղ բացվել է քվեատուփերի 86 տոկոսը։
Ընդհանուր Թուրքիայում այս պահին բացվել է քվեատուփերի 60 տոկոսը, ըստ որի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը հավաքել է 46.6, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ 31, «Լավ» կուսակցությունը՝ 6.5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 5.8 եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը՝ 3,6 տոկոս։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ