Օտարերկրյա ներդրողները հայտնվել են ծուղակում թուրքական լիրայի պատճառով
Թուրքիան օտարերկրյա ներդրողների համար գրեթե անհնար է դարձրել լիրայի վաճառքը՝ կանխելով փոխարժեքի անկումը, որը կարող է վնաս հասցնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղական ընտրություններից առաջ, գրում է Bloomberg-ը։
Մարտի 31-ի քվեարկությունից մի քանի օր առաջ օտարերկրյա շատ հեջ-ֆոնդեր հայտնվել են ծուղակում՝ լիրայի գործարքների հետ կապված, որոնցից փորձում են դուրս գալ, որովհետեւ թուրքական բանկերը ճնշման տակ են գտնվում լիկվիդայնություն չներկայացնելու համար։
«Թուրքիան դաս է քաղել անցած ամռանից եւ թույլ չի տալիս, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից»,- ասել է Լոնդոնի Manulife Asset Management-ի զարգացող շուկաների ավագ վերլուծաբան Ռիչարդ Սեգալը։
Օտարերկրյա ներդրողները անցած շաբաթվանից փորձում են դուրս գալ թուրքական հոլդինգներից, երբ JPMorgan Chase & Co.-ն, այլ բանկերի թվում, կոչ է արել ներդրողներին լիրա վաճառել։
Անցած շաբաթվա վերջին լիրայի փոխարժեքը մեկ օրում 5,1 տոկոսով նվազել է, ինչը հանկարծակիի է բերել շուկան։ Թուրքական իշխանությունները մեղադրել են նյույորքյան վարկատուին «մոլորեցնող երաշախավորություններ» տալու մեջ։ Էրդողանը կիրակի նախազգուշացրել է, որ վիճակի պատասխանատու բանկիրները կպատժվեն։
Չորս բանկիրների խոսքով, որոնք հրաժարվել են անվանել իրենց, Էրդողանի սպառնալիքներն ուժեղացրել են լիրայից ազատվելու ցանկությունը, բայց օտարերկրյա ֆոնդերը չեն կարող գործարքներ կատարել, որովհետեւ չի հաջողվի կոնտրագենտներ գտնել։
Առայժմ սա աշխատում է։ Թուրքական արժույթը բարձրացել է ավելի քան 6 տոկոսով այս շաբաթ՝ կազմելով մեկ լիրան 5,41 դոլար։
Վերջին ամիսներին ծուղակում հայտնված ներդրողներից շատերը լիրայի երկրպագուներ էին։ Արժույթը դարձել էր նրանց սիրելին այն բանից հետո, երբ Թուրքիայում պաշտոնական տոկոսադրույքները բարձրացել էին 24 տոկոսով անցած տարվա սեպտեմբերին։ Անգամ անցած շաբաթվա նվազումից հետո լիրան ամենաարդյունավետ արժույթն է զարգացող շուկաներում վերջին վեց ամիսներին։ Որոշ ներդրողներ այժմ ցանկանում են փակել այդ երկար դիրքերը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ