Հայազգի գործարարը գլխավորել է Forbes-ի՝ ամենամեծ եկամուտն ունեցող ռուս միլիարդատերերի ցանկը
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է ռուս միլիարդատերերի տասնյակը, որում ներառված գործարարներն անցած տարվա ընթացքում ամենաշատ եկամուտն են ունեցել: Ընդհանուր առմամբ, նրանք ակտիվների վաճառքից և դիվիդենտների տեսքով միասին վաստակել են 11 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ երրորդ տարին հրապարակվող վարկանշային աղյուսակը գլխավորել է հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին (ազգանունը մինչև ամուսնությունը՝ Հարությունյան), որը 2,44 մլրդ դոլար է վաստակել «Մագնիտ» խանութների ցանցի արժեթղթերի 29%-ի վաճառքի արդյունքում: Գործարքը կայացել է փետրվարին: Գալիցկին արժեթղթերը վաճառել է «ՎՏԲ» բանկին ու հեռացել ընկերությունում զբաղեցրած բոլոր պաշտոններից:
Նշվում է, որ Գալիցկին ցանկի նորեկներից է:
Վարկանշային աղյուսակում ներառվել են նաև Միխայիլ Պրոխորովը (վաստակել է 1,77 մլրդ դոլար), Վլադիմիր Լիսինը (1,59 մլրդ դոլար), Ալեքսեյ Մորդաշովը (1,46 մլրդ դոլար), Ալիշեր Ուսմանովը (1,12 մլրդ դոլար), Վլադիմիր Պոտանինը (1,12 մլրդ դոլար), Վագիթ Ալեքպերովը (740 մլն դոլար), Վիկտոր Վեկսելբերգը (710 մլն դոլար), Ռոման Աբրամովիչը (600 մլն դոլար), Սուլեյման Քերիմովը (490 մլն դոլար):


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...