Նազարբաևին շնորհվել է ժողովրդական հերոսի կոչում
Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը ժողովրդական հերոսի կոչում է շնորհել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որը հրաժարական է տվել նախօրեին, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ համապատասխան հրամանը Տոկաևն արդեն ստորագրել է, Ղազախստանը շուրջ 30 տարի ղեկավարած նախկին նախագահին շնորհվել է գերազանցության հատուկ նշան՝ «Ոսկե աստղն» ու «Հայրենիք» շքանշանը:
Ավելի վաղ Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները:
Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում այսօրվանից պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը: Տոկաևը երդվել է երկրի սահմանադրության վրա՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի պաշտոնը: Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը:
Նազարբաևը նախօրեին ստորագրել էր մարտի 20-ից նախագահական լիազորությունները վայր դնելու մասին հրամանագիրը: Այժմ նա պատրաստվում է իր պաշտոնական նստավայրից տեղափոխվել Ղազախստանի առաջին նախագահի անվան գրադարանի շենք:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է