Պոլսո պատրիարքի ընտրություններին հիմնական պայքարը կընթանա Արամ Աթեշյանի ու Սեպուհ Չուլջյանի միջև. Բագրատ Էստուկյան
Ստամբուլում հրապարակվող «Ակօս» շաբաթաթերթի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Պոլսո պատրիարքի ընտրությունների գործընթացը կսկսվի Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի քառասունքից հետո: Նա Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց՝ անդրադառնալով Պոլսո պատրիարքի ընտրություններին:
«Պոլսո պատրիարքի աթոռի թեկնածուների մի մասը նախորդ անգամ հրաժարվել էին մասնակցել ընտրություններին: Հիմա էլ դժվար է ասել, թե ինչ ընթացք կստանա: Մինչև թեկնածուների առաջադրվելը նախ նամակ պետք է ուղարկվի նրանց՝ պարզելու համար, թե կմասնակցեն ընտրություններին: Իսկ մինչ այդ պետք է Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրությունները լինեն: Կրոնական ժողովը պետք է տեղապահ ընտրի, և այդ տեղապահը պետք է կազմակերպի ընտրությունները»,- ասաց նա:
Դիտարկելով Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի թեկնածությունը՝ Բագրատ Էստուկյանը նկատեց՝ նա իրեն արդեն «մաշել է» վերջին զարգացումների ժամանակ: «Բայց նա էլ իր կողմնակիցներն ունի»,- ասաց նա:
Խոսելով մեկ այլ հավանական թեկնածուի՝ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Չուլջյանի մասին՝ նա նշեց, որ վերջինս խոստումնալից է: Էստուկյանը նշեց, որ հավանաբար Սեպուհ Չուլջյանը գնալու է Ստամբուլ և փորձելու է իր համակիրների հետ հանդիպել: «Կարծում եմ՝ մրցակցությունը կլինի այս երկուսի միջև»,- ասաց նա:
Պոլսահայ խմբագրի նկատառմամբ՝ Թուրքիայի իշխանությունները կփորձեն միջամտել ընտրական գործընթացին, կփորձեն աջակցել իրենց համար ցանկալի թեկնածու Արամ Աթեշյանին: «Բայց ժողովուրդն է, որ պետք է որոշի՝ ում ընտրի»,- ասաց նա:
Թուրքիայի իշխանությունները, ըստ նրա, այնուամենայնիվ կարող են խոչընդոտներ, սահմանափակումներ ստեղծել թեկնածուների համար, ինչը կարող է մեծ աղմուկ առաջացնել: «Կարող են ասել, որ ընտրություններին կարող են մասնակցել միայն Թուրքիայում ծնված և ծառայած հոգևորականները: Իսկ դա արդեն խնդիր է: Եթե նման բան պարտադրվի, արդեն տեղի ունեցողը ընտրություն անվանել չենք կարող»,- ասաց նա:
Հայ համայնքը, ըստ Բագրատ Էստուկյանի, հիմա պատրիարք ընտրելով, ցանկանում է իր արժանապատվության հարցը լուծել: «Հայի արժանապատվությունը բարձր պահող պատրիարք պետք է ունենանք: Այսինքն՝ կառավարության, մամուլի առջև հայի արժանապատվությունը բարձր պահող պատրիարքի կարիք ունենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը մահացել է ս.թ. մարտի 8-ին: Նա 9 տարի կոմայի մեջ էր գտնվում: Մութաֆյանի պարտականությունները կատարում է պատրիարքի փոխանորդ, պետության կողմից նշանակված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին նոր ընտրությունների անցկացման որոշում կայացնել՝ ցանկանալով իրենց հոգևոր առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ