Տնտեսական քաղաքականությո՞ւն, թե՞ հարկահանություն
Երբ փոխանակման կետերի ու գրավատների համար հարկային բեռն ավելացվում է 60 (վաթսուն) անգամ, դրա մոտիվացիայի վերլուծությամբ պետք է զբաղվեն ոչ միայն տնտեսագետներն ու քաղաքագետները, այլ նաև հոգեբանները։
Երբ հարկը բարձրացվում է ոչ թե տոկոսով, այլ տասնյակ անգամներով ու առանց հիմնավորումների (հնչեցրած հիմնավորումները «Լավ էլ փող եք աշխատում, էլ մի լացեք» տարբերակով է), ապա այստեղ գործ ունենք մոլագարության հետ։ Սա արդեն հոգեբանական դիագնոզ է։ Սա ցայտնոտի մեջ գտնվող կառավարության վարքագիծ է։
Տնտեսագիտական լուրջ գիտելիքներ պետք չէ ունենալ կանխատեսելու համար, որ հարկային բեռի այս կտրուկ ավելացումը հանգեցնելու է բիզնեսի այդ ոլորտում փոքր ու միջին սուբյեկտների վերացմանը։ Գնալու է կենտրոնացման ու խոշորացման գործընթաց։ 60 անգամ հարկ ավելացնելով հարկային մուտքերը չեն ավելանալու և ըստ ամենայնի՝ տվյալ դեպքում դա առաջնային խնդիր չի համարվել։
Փոքր ու միջին մասշտաբ ունեցող փոխանակման կետերը և գրավատները վերացնելով՝ խնդիր է դրված փողի շրջանառությունը կենտրոնացնել։ Կենտրոնական բանկի համար սա հարմար է և օգտակար, իսկ կառավարության համար՝ հաճելի։ Իսկ թե ինչ կլինեն մյուսները՝ թքած։ Առանց աչք թարթելու պետական համակարգից 10 հազար հոգու կրճատելու պատրաստ կառավարությունը կարող է նույն աչքը չթարթելով հարյուրավոր (եթե ոչ հազարավոր) մարդկանց զրկել եկամտի աղբյուրից արդեն մասնավոր սեկտորում։
Մոլագարի էնտուզիազմով հարկային բեռի ավելացմամբ ու պետական ապարատի կտրուկ կրճատումներով կառավարությունն ակամայից խոստովանում է, որ չունի տնտեսական քաղաքականություն և ընդամենը զբաղված է հարկահանությամբ։ Սա նախանշան է, որ բյուջետային վճարները շուտով կարող են ուշանալ, ու մենք կվերադառնանք նախորդ դարի 90–ականներ, երբ ամիսներով աշխատավարձ ու թոշակ չէր վճարվում։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
FoodexJapan սննդի և խմիչքների ցուցահանդես. հայկական գինեգործական ընկերությունները միասնական տաղավարո...