Հայաստանում կթանկանա հնդկաձավարը, տեղական արտադրողը չի կարողանա ազդել գնագոյացման վրա
Ռուսաստանի Դաշնությունում հնդկաձավարի գնի աճը էապես կանդրադառնա Հայաստանում վաճառվող հնդկաձավարի վրա, քանի որ այդ հատիկավորի ներկրումն իրականացվում է ՌԴ-ից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական ասոցիացիայի նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում արտադրվում է երկրին անհրաժեշտ հնդկաձավարի ընդամենը 3%,-ը մնացած 97%-ը ներկրվում է միայն ՌԴ-ից, քանի որ այդ երկիրը հնդկաձավարի արտադրության ոլորտում մոնոպոլ դիրք ունի:
Այս պահին, ըստ մասնագետի, հնդկաձավարի մեծածախ գինը նվազել է մինչեւ 220 դրամ մեկ կիլոգրամի համար:
«Մեր ֆերմերները հնդկաձավար գրեթե չեն մշակում: Հատիկային, կերային կուլտուրաներ մշակող չունենք, մտածում ենք, որ պետք է մշակենք շահութաբեր կուլտուրաներ՝ սոխ, սխտոր, կարտոֆիլ, բանջարեղեն»,- ասաց Բերբերյանը, հավելելով, որ Հայաստանում աճեցված հնդկաձավարի ծավալն այնքան չնչին է, որ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ այդ հատիկավոր կուլտուրայի գնագոյացման վրա:
Միաժամանակ, Բերբերյանը չբացառեց, որ հնդկաձավարի թանկացման դեպքում հնարավոր է Հայաստանում ավելանան հնդկաձավարի ցանքատարածությունները, բայց պետության աջակցության՝ սուբսիդավորման պարագայում: «Եթե հովանավորություն լինի, խթանիչ ուժ լինի, սուբսիդավորենք այդ ուղղությունը՝ հնարավոր է ցանքատարածքներն ավելանան, իսկ եթե ինքնահոսի թողենք, կանխատեսելը դժվար է: Հայաստանի նախալեռնային գոտում հնարավոր է աճեցնել հնդկաձավար, բայց միաժամանակ այդ կուլտուրան մշակող մասնագետներ էլ չունենք»,- նշեց Բերբերյանը:
Նշենք, որ, ըստ ռուսական «Ռոսիյսկայա գազետա» կայքի, ՌԴ-ում այս տարի սպասվում է հնդկաձավարի գնի աճ: 2017թ.-ին աննախադեպ բարձր բերքատվության պատճառով հնդկաձավարի 16% գնանկում գրանցվեց, ինչի արդյունքում արդեն 2018թ.-ին արտադրողները նվազեցրեցին հնդկաձավարի ցանքատարածքները 40%-ով` փորձելով այդպես վերականգնել կորուստը: Բացի այդ, թանկացել են պարարտանյութը եւ այդ մշակաբույսը միջատներից պաշտպանող միջոցները:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...