Վրացական կուսակցության առաջնորդը խորհրդարանի պատգամավորներին ինտիմ բնույթի տեսանյութ է ուղարկել
Վրացական «Նոր քաղաքական կենտրոն - Գիրչի» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Զուրաբ Ջափարիձեն, խորհրդարանի պատգամավորներին սադրիչ վերնագրով տեսանյութի հղում է ուղարկել, որից հետո գործին միջամտել է երկրի ՆԳՆ-ն, հաղորդում է Sputnik գործակալության վրացական տարբերակը:
Ջափարիձեն նման ակցիա է իրականացրել՝ ի նշան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիային վարկաբեկող տեսանյութի տարածման համար 18 մարդու քրեական պատասխանատվության ենթարկելու դեմ բողոքի: Մեղադրյալներից 4-ը կալանքի տակ են գտնվում: Նրանց շարքերում «Գիրչի» կուսակցության անդամներ կան:
Ձերբակալվածները հավաստիացնում են, որ իրենք միայն հետևել են ստացված հղմանը, ինչի հետևանքով տեսանյութը նրանց մոտ պահպանվել է: Այժմ նրանց համացանցի միջոցով մարդկանց անձնական գաղտնիքներն ապօրինի կերպով օգտագործելու կամ տարածելու մեղադրանքով 4-8 տարվա ազատազրկում է սպառնում:
Ջափարիձեի վկայությամբ՝ պատգամավորների արձագանքն իր ուղարկած տեսանյութին համանման է եղել. նրանք սեղմել են հղման վրա և դիտել տեսանյութը:
Նա ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ տեսանյութը «Քաղաքական գործիչների խմբակային սեքսը» վերնագիրն է ունեցել: Պատգամավորները հետևել են համապատասխան հղմանը և դիտել տեսանյութը:
Իրենք՝ պատգամավորները, կտրուկ հերքել են ինքնուրույն հղմանը հետևելու փաստը: Նրանց խոսքով՝ դա արվել է միայն ոստիկանների ներկայությամբ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ որոշ պատգամավորներ դիմել են նախարարությանը՝ հայտնելով ծառայողական փոստով ստացած տեսանյութի մասին, որը, հավանաբար, անձնական բնույթի է, որից հետո ոստիկանության ներկայացուցիչները բացել են տեսանյութն ու հայտնաբերել, որ դրանում ֆիլմից հատվածներ են:
Հիշեցնենք, որ վրացի կին պատգամավորի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը սկսել է տարածվել հունվարի 28-ից: Այն պահելու և սոցկայքի, բջջային հավելվածի միջոցով զանգվածաբար տարածելու համար 18 մարդ էր ձերբակալվել:
Բեսելիայի խոսքով՝ տվյալ տեսանյութը եղել է երեք տարվա վաղեմության աղմկահարույց քրեական գործի նյութերում: Այն ժամանակ տարբեր քաղաքական գործիչների մասնակցությամբ ինտիմ բնույթի տեսանյութերը հրապարակվել էին համացանցում, ինչի հետևանքով դրանք դիտել են հարյուրավոր, իսկ գուցե նաև հազարավոր մարդիկ:
Բեսելիան հայտարարել է, որ տեսանյութերն արվել են Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք, այսինքն՝ մինչ 2012թ. Վրաստանում կատարված իշխանափոխությունը: Դրանք որպես վարկաբեկիչ նյութեր են օգտագործվել ընդդեմ այն ժամանակվա ընդդիմադիրների:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա