Այսօր մեզ զգում ենք շատ լքված, հուսահատված, եղածը վաճառելու և հեռանալու ցանկություն է առաջանում. գործարարը՝ վարչապետին
Պետական բանկային քաղաքականությունն ավելի շատ վաշխառուական է եղել. դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս մասին ասաց Ստեփանավանի «Անահիտ» հանգստյան տան սեփականատեր Լևոն Բաբուռյանը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ ընթացող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի ընթացքում:
«Բանկային համակարգն ուղղված է եղել մարդու եղածը ձեռքից խլելուն, և այսօր մենք մեզ գգում ենք ավելի շատ լքված, հուսալքված»,-ասաց նա:
Գործարարը, թեև մեծ քայլ համարեց, որ մարդկանց տուգանքները ներվեցին, բայց նկատեց, որ ընկերությունների համար ոչ մի քայլ չի արվել: Նա նշեց, որ իր նման մարդի շատ կան:
«Իսկապես ողջունելի է, որ տնտեսական հեղափոխությունը առաջ գնա, բայց մինչ այդ հարցերը չլուծվեն, հավատացե՛ք, ցանկություն է առաջանում եղածը վաճառել և հեռանալ Հայաստանից»,-ասաց նա:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...