Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ
Ղազախստանի ազգային արժույթը՝ տենգեն, այսուհետ կթողարկվի միայն պետական լեզվով՝ ղազախերեն գրառումներով: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ հանրապետության նորմատիվ-իրավական ակտերի տեղեկատվա-իրավական համակարգի կայքում՝ «Ադիլետ»-ում:
«1995 թվականի մարտի 30-ին ընդունված «Ղազախստանի ազգային բանկի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ հրամայում եմ. հաստատել ղազախական ազգային արժույթ տենգեի թղթադրամների եւ մետաղադրամների ձեւավորման նոր հայեցակարգը»,-ասվում է փաստաթղթի տեքստում:
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից:
«Թղթադրամների եւ մետաղադրամների ձեւավորման մեջ կիրառվող գրառումների տեքստը պետական լեզվով է: Ներդրումային մետաղադրամների եւ հուշադրամների ձեւավորման մեջ թույլատրվում են օտարալեզու գրառումներ»,-նշվում է ղազախական տենգեի ձեւավորման նոր հայեցակարգում, որը հաստատվել էր 2018 թվականի դեկտեմբերի 12-ին:
Ավելի վաղ Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա հանդիպում էին պետական լեզվով եւ ռուսալեզու գրառումներ: Ներդրումային մետաղադրամների եւ հուշադրամների վրա նշված էր ինչպես պետական լեզվով, այնպես էլ ռուսալեզու կամ օտարալեզու տեքստ:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...