ՌԴ-ում գրանցվել է 2-րդ դոլարային կին միլիարդատերը
Wildberries ընկերության միակ սեփականատեր Տատյանա Բակալչուկը դարձել է Ռուսաստանի Դաշնությունում դոլարային երկրորդ կին միլիարդատերը, որի կարողությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը:
Ինչպես գրում է Forbes-ը, նրա ընկերությունը գնահատվել է 1,2 մլրդ դոլար:
Մեկ տարի առաջ Բակալչուկն առաջին անգամ ներառվել էր ՌԴ-ի ամենահարուստ մարդկանց ցանկում՝ 600 մլն դոլար կարողությամբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ անգլերենի մասնագետ Տատյանա Բակալչուկն իր բիզնեսը հիմնել է ամուսնու հետ՝ 2004թ.: Ի սկզբանե ամուսինները զբաղվում էին գերմանական Otto և Quelle կատալոգներով կանանց համար նախատեսված հագուստի վաճառքով: Սակայն ներկայում նրանց առցանց կայքում ներկայացված են տարատեսակ ապրանքներ, այդ թվում՝ խաղալիքներ, մարզիկների ու երեխաների համար նախատեսված սնունդ, էլեկտրոնային սարքեր, գրքեր և այլն: Կայքն ամսական այցելում է մոտ 60 մլն մարդ:
Նշվում է, որ ՌԴ առաջին դոլարային կին միլիարդատերը Ելենա Բատուրինան է:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...