Հայաստանն ու Իրանը իրար լավ չեն ճանաչում
Հայ–իրանական հարաբերություններում իրար չճանաչելու խնդիրը շատ էական է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում շեշտեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Բազմաթիվ պատճառներ կան, որոնց հետեւանքով մենք չենք կարողանում իրացնել այն հսկայական ներուժը, որն առկա է Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմաթիվ ոլորտներում, հատկապես տնտեսական հատվածում եւ այդ պատճառների մեջ միմյանց չճանաչելու հանգամանքը շատ կարեւոր է։ Մենք շատ վատ ենք ճանաչում Իրանը, ցավոք սրտի, համենայն դեպս որոշում կայացնողներին եւ կոնկրետ գործընթացների պատասխանատուների մակարդակով, Իրանում էլ լավ չեն ճանաչում Հայաստանը»,–նշեց նա։
Իրանագետը հավելեց՝ Իրանը յուրահատուկ մշակույթ ունեցող պետություն է, նրա հետ աշխատելիս պետք է հաշվի առնել բոլոր նրբություններն ու իրանական գործելաոճի առանձնահատկությունները։
«Շատ դեպքերում մենք ունենք նաեւ սուբյեկտիվ պատճառներ, հատկապես միջին օղակի պաշտոնյաները առանձնապես մեծ ջանք չեն գործադրում իրենց հատկացված աշխատանքի բաժինն իրակնացնելու համար, հետեւաբար ակնհայտ է, որ հայ–իրանական հարաբերություններում որեւէ անլուծելի եւ չիրականացվելիք խնդիր չկա, ուղղակի մենք պետք է ունենանք համապատասխան ճանաչողության մակարդակ, գործիքակազմ եւ ունենանք մարդիկ, որոնք սրտացավորեն կզբաղվեն այդ գործընթացներով»,–աաց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետը, սակայն, ընդգծեց՝ եթե մեզանում պաշտոնյաները շարունակեն այսպիսի թեթեւամտությամբ վերաբերվել հանձնարարված աշխատանքին, ապա հնավար չի լինի հասնել դրված նպատակներին. «Եթե մենք շարունակենք այսպիսի թեթեւամտությամբ վերաբերվել մեր հանձնարարված աշխատանքին, ապա չեմ կարծում, որ կհասնենք այն տեսլականին, որը բոլորս երազում ենք մեր պետության համար։ Մեր պետության տեսլանականը տարածաշրջանում գերտերություն դառնալն է, իսկ դրա համար մենք պետք է փոխենք հասարակության ընկալումները աշխատանքի նկատմամբ, աշխատանքը որակյալ իրականացնելու համար»։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին