Թբիլիսիում կալանվել են «գողական հավաքի» մասնակիցները
«Գողական աշխարհին» պատկանելու, «գողական հավաքին» մասնակցելու եւ «գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու մեղադրանքով իրավապահները կալանել են հինգ մարդու։ Այս մասին տեղեկացրել է ներքին գործերի փոխնախարար Կախա Սաբանաձեն, հաղորդում է Գրուզիա-օնլայնը։
Քննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա հունվարի 27-ին Թբիլիսիի բնակելի տներից մեկում՝ քաղաքացի Մ.Կ.-ի եւ գործարար Ջ.Մ.-ի միջեւ տարաձայնությունը ճշտելու նպատակով, տեղի է ունեցել «գողական հավաք», որին մասնակցել են քրեական աշխարհի ներկայացուցիչներ Շ.Կ.-ն, Մ.Կ.-ն, Ի.Մ.-ն, Լ.Ս.-ն եւ Ի.Ռ.-ն։
Հավաքին էլեկտրոնային հաղորդակցության միջոցով միացել է Ինտերպոլի կողմից 2016-ից հետախուզվող վրացի «օրենքով գող» Սուլխան Ջափարիձեն (անցյալում՝ Սուլխան Թվալչրելիձե), որը, օգտագործելով իր քրեական ազդեցությունը, «գողական կանոններով լուծել է» կողմերի տարաձայնությունը»,- հայտարարել են ՆԳՆ-ում եւ նշել, որ իրավապահները գաղտնի տեսագրել են հանդիպումը։
Ոստիկանությունը Թբիլիսիում կալանել է հինգ մարդու։ Հետախուզման մեջ գտնվող Սուլխան Ջափարիձեին ներկայացվել է հեռակա մեղադրանք։ «Կալանվածների բնակարանների եւ ավտոմեքենաների խուզարկության ժամանակ ոստիկանությունն առգրավել է հրաձգային զենք եւ զինամթերք, նշանակված է համապատասխան փորձաքննություն։
Վարվում է քննություն «գողական աշխարհին», «օրենքով գողերին» պատկանելության, «գողական հավաքին մասնակցության եւ «գողական աշխարհի» գործունեության աջակցության փաստով։ Մեղադրանքները նախատեսում են 6-10 տարի ազատազրկում։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին