Բոլորին դեմ լինելը նույնն է, թե կողմ լինել Սերժ Սարգսյանին
Այո, եթե այսօրվա քաղաքական ուժերի միջև տարբերություն չկա, էլ ինչի՞ ինչ-որ բան անես նմնանը նմանով փոխելու համար։ Հենա թող Սերժ Սարգսյանը մնա էլի։ Իսկ ում է նման տեսակետը ձեռնտու՞։ Կարծում եմ՝ միայն Սերժ Սարգսյանին ու նրա կողմնակիցներին։
Գիտեք, ես հավատում եմ, որ իսկապես կարող են լինել նման հուսահատ, բարոյալքված մարդիկ, ովքեր իրականում ելք չեն տեսնում և հուսախաբ եղած այլևս չեն հավատում ոչ մի քաղաքական ուժի։ Սա նորմալ է, հասկանալի, որքան էլ ինքս դեմ լինեմ նման տրամադրություններին։ Անձամբ ես՝ որ օրը հասկանամ, որ այլևս հույս չկա, կթողեմ կգնամ այս երկրից, քանի որ եթե իսկապես Սերժ Սարգսյանից լավը չմնա՝ այս երկիրը կորած է։
Բայց կա մի բան, որ հաստատ չեմ անի․չեմ քարոզի մյուսներին, որ իրենք նույնպես գնան։ Իմ մտքերը ուրիշների գլխին չեմ կապի, առավել ևս դրա վրա գումար չեմ ծախսի։ Գուցե մարդ կա, որ այնուամենայնիվ ցանկանում է պայքարել։ Եթե նույնիսկ տարբերություն չկա Սերժ Սարգսյանի ու մյուսների միջև՝ միևնույն է, թող Սերժ Սարգսյանը պատժվի, թող մարդիկ պայքարեն նրա դեմ և գուցե այդ պայքարը նրանց ավելի լավը դարձնի։
Բայց ես երբեք ոչինչ չանելու քարոզ անելով չեմ սատարի Սերժ Սարգսյանին։ Որևէ նորմալ մարդ դա չի անի։ Բայց արի ու տես, որ հայտնվել են մարդկանց խմբեր, որոնք «բոլորին դեմ» քարոզն անելով սատարում են Սերժ Սարգսյանին։ Այդ մարդիկ իրենց ժամանակը, նաև գումարները ծախսում են նրա վրա, որ մարդկանց հետ պահեն Սերժ Սարգսյանի դեմ պայքարից։ Դրա անունն էլ դնում են, թե բոլորին դեմ են։ Ոչ, այդպես չի լինում։ Սա այն դեպքն է, երբ դեմ լինելը կողմ է նշանակում և շատ որոշակի կողմ։ Կներեք գալուստսահակյանության համար)
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել