Ամեն մարդ իր կյանքը չի զոհի իր ընկերների համար¸ մանավանդ՝ էս թվին. Իսպիրյանը՝ «Հաց բերողի» մասին (Տեսանյութ)
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավոր ենք մենք բոլորս: Այսպես է կարծում երգիչ Արթուր Իսպիրյանը: Zham.am-ի հետ զրույցում նա նշեց¸ որ Արթուրի մահը համատարած անտարբերության հետևանք էր:
«Բոլորս մեղավոր ենք¸ մեր անտարբերության հետևանք է¸ պետության անտարբերության հետևանքն է¸ բոլոսր մեղավոր ենք: Շղթայական ռեակցիայով այս մեղավորությունները գնացել հասել են այսօրվա այդ ողբերգական վիճակին»¸-նշեց նա:
Արթուր Սարգսյանի հուղարկավորության համար ձևավորված քաղաքացիական հանձնախումբը դիմել էր Պաշտպանույան նախարարին՝ նրան Եռաբլուր-Պանթեոնում հուղարկավորելու համար: Պաշտոնական պատասխան նրանք չեն ստացել¸ սակայն Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է¸ որ «Եռաբլուրը» զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ:
«Որպես պաշտպանության նախարար՝ համարում եմ, որ չի կարելի «Եռաբլուրը» խառնել որևէ այլ թեմայի հետ, անկախ նրանից, թե ինչ հանգամանքեր կան։ Հատկապես երբ կա հարցի քաղաքական բնույթ՝ «Եռաբլուրը» չպետք է քաղաքականացվի»:
Իսպիրյանը կարծում է¸ որ էական չէ¸ թե որտեղ կթաղվի Հաց բերողը:
«Որտեղ էլ¸ որ լինի Արթուրը թաղված¸ այնքան շատ է սերն իր նկատմամբ¸ ու այնքան էներգետիկայով մարդ է¸որ որտեղ էլ¸ որ լինի իր հիշատակը վառ է պահվելու: Եռաբլուրում¸ թող չլինի¸ թող ուրիշ տեղ լինի»¸-ասաց Իսպիրյանը:
Երգիչը ջերմությամբ է հիշում «Հաց բերողին»: Նրա մոտ վառ տպավորվել է¸ երբ Վերնիսաժում Արթուրը միշտ խունկ էր ծխում:
Մանրամասները՝ տեսանյութում


















































«Հաց բերողի» հիշատակին նվիրված ակցիան ավարտվեց. այն լարված անցավ. եղան փոքրիկ բախումներ
«Հաց Բերողի» հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ է ձևավորվել
Հաց բերողին սպանող իշխանությունն իրավունք չունի վերարտադրվելու
Մեղավորի փնտրտուք
Ֆեյսբուքն արձագանքում է Հաց բերողի մահվանը
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին