«Հաց բերողի» հիշատակին նվիրված ակցիան ավարտվեց. այն լարված անցավ. եղան փոքրիկ բախումներ
«Սասնա ծռեր» խմբին օժանդակելու համար մեղադրվող Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» հիշատակին նվիրված բողոքի երթը քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթի մասնակիցները Երեւանի կենտրոնական փողոցներով շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ ցուցարարներին դիմավորեցին մեծ թվով ոստիկաններ։
Ցուցարարները փորձեցին փակել Տիգրան Մեծի պողոտան, ոստիկանները բռնի ուժով հեռացրին նրանց ճանապարհի երթեւեկելի մասից։ Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախում տեղի ունեցավ Սախարովի հրապարակում, երբ ցուցարարները փորձեցին փակել նաեւ Նալբանդյան փողոցը։
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանները ցուցարարներին հեռացնելիս գործել են օրենքի սահմաններում, բռնի ուժ չեն կիրառել նրանց նկատմամբ, ընդամենը վերականգնել են հասարակական կարգը։
Երթի մասնակիցները վաղը նույնպես պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել նույն ժամին 18.00-ին, Ազատության հրապարակում։ Նրանց պահանջները երեքն են. պաշտոնից հեռացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, քրեական գործ հարուցել Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու միջնորդություն ներկայացրած քննիչի եւ այդ որոշումը կայացրած դատավորի նկատմամբ։
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հրաժարականի պահանջը հանվել է ցուցարարների պահանջներից, քանի որ նշվել է, որ անձի կալանավորման հարցում Արդարադատության նախարարությունը դերակատարում չունի։
Նշենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 18-ին Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում (Լուկաշին 152), իսկ հուղարկավորությունը՝ մարտի 22-ին, ժամը 14-ին, նույն սրահից։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Արթուր Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։


















































Ամեն մարդ իր կյանքը չի զոհի իր ընկերների համար¸ մանավանդ՝ էս թվին. Իսպիրյանը՝ «Հաց բերողի» մասին (Տեսանյութ)
«Հաց Բերողի» հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ է ձևավորվել
Հաց բերողին սպանող իշխանությունն իրավունք չունի վերարտադրվելու
Մեղավորի փնտրտուք
Ֆեյսբուքն արձագանքում է Հաց բերողի մահվանը
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին