«Իսկանդեր»-ների համար նոր հրթիռ կմշակվի
Ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները պետք է կատարելագործվեն, ստանան նոր հրթիռներ և ունակ լինեն հաղթահարել հավանական հակառակորդ երկրներում դեռևս մշակման փուլում գտնվող հակահրթիռային համալիրների պաշտպանությունը: Այս մասին ռուսական կողմի մտադրությունները հայտնի են դարձել երկրի զինված ուժերի մասնագետների գիտական հրապարակումից:
Նշվում է, որ այժմ հրթիռային համալիրի վրա իրականացվում են մշակման ու փորձարկման աշխատանքներ, որոնք ուղղված են դրա բնութագրերի կատարելագործմանն ու նոր սպառազինության զարգացմանը:
Այս հրթիռային համալիրներին նման ուշադրություն է դարձվում, քանի որ դրանք ունակ են կրելու կառավարվող ու նույնիսկ միջուկային մարտագլխիկով հրթիռներ: Համալիրները կարող են այդ հրթիռներով հարվածներ հասցնել մինչև 500 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախներին:
«Իսկանդեր» հրթիռային համալիրներից, հիշեցնենք, ունի նաև հայկական բանակը, և Հայաստանն առայժմ միակ պետությունն է, որ արտադրողից բացի՝ ունի այս զինատեսակից: Հայկական համալիրը, սակայն, ունի սահմանափակում՝ հավաքված է արտահանման համար նախատեսված տարբերակով, որի հրթիռների առավելագույն հեռահարությունը 280-300 կիլոմետր է (սա միջազգային պայմանագրերով հաստատված սահմանափակում է՝ որևէ երկրի չի թույլատրվում արտահանել 300 կմ-ից ավելի մեծ հեռահարությամբ հրթիռներ):


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...