Պորոշենկոն իրեն նկարահանող ուկրաինացու ձեռքից գցել է հեռախոսը (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն հարց տալ փորձող և զուգահեռ նկարահանող տղամարդու ձեռքից գցել է սմարթֆոնը:
Միջադեպի տեսագրությունը YouTube-ում հրապարակվել է բլոգեր Անատոլի Շարին: Նա չի նշել, թե որ քաղաքում է տեղի ունեցել դեպքը:
Տեսանյութում երևում է, որ Պորոշենկոն, շրջապատված թիկնապահներով, փողոցում սելֆի է անում ուկրաինացիների հետ: Այդ պահին նախագահին է մոտենում մի տղամարդ և փորձում հարց ուղղել նրան` միաժամանակ հեռախոսով նկարահանելով Պորոշենկոյին: Վերջինս ոչ միայն չի պատասխանում հարցին, այլև հեռախոսը գցում է ուկրաինացու ձեռքից:
Միջադեպից հետո ոստիկանները փորձել են պարզել տղամարդու ինքնությունը, ով ներկայացել է որպես Ալեքսեյ Վրոնսկի (Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հերոսի անունով): Ստուգվել է նաև նրա հեռախոսը, որում ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Այնուամենայնիվ, իրավապահներն ուկրաինացուն սադրիչ են անվանել:
Հետևեք տեսանյութի 0.30-1.09 րոպեին


















































Ռուսաստանը Պորոշենկոյի դեմ պատժամիջոցներ է սահմանել
Ռադայում Պորոշենկոյի կողմնակցի բերանը փորձել են փակել բժշկական դիմակով (տեսանյութ)
Հարցաքննության նախօրեին Պորոշենկոն փախել է Ուկրաինայից
Պորոշենկոն հայտնել է ուղիղ եթերում ստի դետեկտոր անցնելու պատրաստակամության մասին
Պորոշենկոն վերադարձել է Ուկրաինա (տեսանյութ)
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա