Ադրբեջանցի բանկիրի՝ 1,5 մլն դոլարանոց ադամանդյա մատանին առգրավվել է Լոնդոնում՝ «կեղտոտ փողերի» գործով հետաքննության շրջանակում
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն առգրավել է Cartier բրենդի ադամանդյա մատանի, որն արժե 1,5 մլն դոլար ու պատկանում է ներկայում Բաքվում անազատության մեջ գտնվող ադրբեջանցի բանկիր Ջահանգիր Հաջիևին:
Ինչպես նշում է The Guardian-ը, զարդի առգրավումը տեղի է ունեցել «կեղտոտ փողերի» գործով հետաքննության շրջանակում՝ շրջանային դատավորի թույլտվությամբ: Այժմ իրավապահները պետք է պարզեն՝ ինչ միջոցներով է Հաջիևը ձեռք բերել 8,9 կարատանոց մատանին:
Նշվում է, որ բանկիրը մատանին գնել է 2011թ.՝ Լոնդոնում: Այն գնվել է կալանավորի կնոջ՝ Զամիրա Հաջիևայի համար: Ի դեպ, վերջինս անհայտ ծագման մեծ հարստության պատճառով այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայի Հանցագործությունների ազգային գործակալության ուշադրության կենտրոնում: Հաջիևան հրաժարվել է բացատրել՝ որտեղից իրեն այդքան մեծ կարողություն: Եվ եթե նա շարունակի նույն կերպ իրեն պահել, դատարանը կարող է առգրավել նրա անշարժ գույքը, այդ թվում՝ մոտ 20 մլն դոլար արժողությամբ հինգ սենյականոց շքեղ բնակարանը Լոնդոնում, 15 մլն դոլարանոց գոլֆ ակումբն Ասկոտում:
Նախորդ տարի Լոնդոնի Բարձր դատարանը բացահայտել էր, որ Հաջիևան տասը տարվա ընթացքում ավելի քան 20 մլն դոլար է ծախսել Harrods շքեղ հանրախանութում: Բացի այդ, պարզվել է, որ կինն ունի 42 մլն դոլար արժողությամբ Gulfstream G550 անձնական օդանավ, աշխարհի ամենաթանկ գինիներով մառանը:
Նախորդ տարվա նոյեմբերին իրավապահները Հաջիևայից առգրավել են մոտ 1 մլն դոլարի թանկարժեք զարդ՝ դրանց համար վճարված գումարների ծագման աղբյուրը պարզելու նպատակով:
Աղբյուրը հավելում է, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել Հաջիևայի նկատմամբ՝ նախկինում նրա ամուսնուն պատկանող բանկի իրականացրած խարդախությունների գործով հետաքննության շրջանակում:
Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հաջիևը կնոջ միջոցով գումարները երկրից դուրս է հանել: Սակայն Հաջիև ընտանիքը հերքում է բոլոր մեղադրանքները:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...