Բիթլիսում դպրոցի վերակառուցման աշխատանքների ժամանակ գտնվել են հայկական եկեղեցու սրբատաշ քարեր
Թուրք ուսումնասիրող Սեդաթ Ուլուգանան ահազանգել է, որ այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բիթլիս նահանգի Ադըլջևազ (պատմական Արծկե-tert.am) շրջանի գյուղերից մեկում շինարարական աշխատանքների ժամանակ գտնվել են տեղի հայկական եկեղեցիներից մեկի քարերը: Այդ մասին նա հայտնել է Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «Ակօս»-ին:
Եկեղեցին, որի անունը չի նշվում, ըստ Ուլուգանայի, վերջնականապես ավերվել է 1950 թվականին, սրբատաշ քարերը բնակիչներն օգտագործել են տների ու դպրոցի գյուղի շինարարության մեջ: Այժմ դպրոցի վերակառուցման աշխատանքների ժամանակ ի հայտ են եկել քարեր, որոնք ուսումնասիրողը ջանում է պահպանության տակ առնել:
Ուլուգանան նշել է, որ տպավորիչ փորագրություններով եկեղեցական սրբատաշ քարերը ոչնչացումից փրկելու համար բազմիցս դիմել է համապատասխան պետական մարմիններին, սակայն՝ ապարդյուն:
Նշենք, որ Վանա լճի հյուսիսային ափին գտնվող Արծկե գավառը 19-րդ դարի երկրորդ կեսին ուներ մոտ 140 գյուղ՝ 30 000 բնակիչներով, որից 25 000-ը՝ հայեր: Արծկեի հայերն ունեցել են 30 եկեղեցի և 10-ից ավելի տարրական կրթարան։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա