Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը հարկավոր է դադարեցնել. ԱԳՆ
Հայաստանը կարծում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակվող սպառազինությունների մրցավազքը պետք է դադարեցվի: Դեկտեմբերի 20-ին ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Պատասխանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման մասին հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին, Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ հարցն արդեն մեկնաբանել են վարչապետի պաշտոնակատարը եւ նրա մամուլի քարտուղարը:
«Արտաքին գործերի նախարարության անունից կարող եմ միայն ավելացնել, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը գտնվում է ուշադրության կենտրոնում», - ասաց Աննա Նաղդալյանը` հավելելով, որ ԱԳ նախարարն այդ մասին արդեն ասել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում` գործընկերների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ խնդիրը պետք է արտացոլվի նրանց պետությունների քաղաքականությունում: «Սպառազինությունների մատակարարումները պարզապես մեծացնում են դրանց կիրառման սպառնալիքը:
Այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեզ համար մահացու վտանգ է: Զենքի մրցավազքը հանգեցնում է անկայունության ավելացման: Հարցը միշտ բարձրացվում է գործընկերների հետ հանդիպումների եւ բազմակողմ հանդիպումների ժամանակ: Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը պետք է դադարեցվի», - ասաց Աննա Նաղդալյանը:
Միաժամանակ նա կոչ արեց ասվածը հնարավորությունների եւ վճռականության պակասի հետ չշփոթել:
«Հայաստանի ԶՈՒ-ն բավական պատրաստված է եւ զինված՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը երաշխավորելու համար: Այստեղ երկու կարծիք չի կարող լինել», - ընդգծեց մամուլի քարտուղարը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա