Էրդողանն իրեն քննադատած լրագրողին` անվանել է «անբարոյական» ու «անդաստիարակ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Fox News հեռուստաալիքի թուրքական ծառայության մեկնաբան Ֆաթիհ Փորթաքալին՝ իրեն քննադատելու համար, գրում է haberler.com կայքը:
Արձագանքելով Փորթաքալի կոչին, որով նա կոչ էր արել քաղաքացիներին հետևելով Ֆրանսիայում «դեղին անթև բաճկոնների» օրինակին դուրս գալ փողոց, Էրդողանը հայտարարել է, որ այսուհետ Թուրքիայում նման փորձեր կատարողները ծանր գին կվճարեն:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է «Գեզիի» զբոսայգու պահպանման համար կազմակերպված զանգվածային բողոքի ակցիաների ու ռազմական հեղաշրջման փորձի մասին՝ նշելով, որ այդ ժամանակ «բոլորն արդեն իրենց դասը ստացան»:
«Իզուր եք սպասում, նման ճանապարհո գնացողներին շատ ծանր գին վճարել կտանք: Եկել է մարդկանց կոչ է անում դուրս գալ փողոց, սա ինչ անդաստիարակություն է, անբարոյականին տես: Արդարադատությունը կտա դրա համարժեք պատասխանը, ես հավատում եմ դրան: Դու այս ի՞նչ ես անում, սա քեզ համար Փարի՞զն է», - ասել է Էրդողանը:
Իր մեկ այլ ելույթում Էրդողանը կրկին հիշել է իր ընդդիմախոս լրագրողին՝ այս անգամ կոչ անելով նրան «ճանաչել իր չափը», ինչպես նաև ծաղրել է նրա ազգանունը, ինչը թուրքերենից թարգմանաբար «նարինջ» է նշանակում:
«Նարինջ է, մանդարին է, ինչ է, դուրս է եկել մարդկանց փողոց է հրավիրում: Չափդ ճանաչիր», - ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանի այս խոսքերը լայն արձագանք են գտել իրավապաշտպանների շրջանում ու ընդդիմադիր մամուլում. շատերը անընդունելի ու սարսափելի են որակել այն փաստը, որ նախագահին անձնապես չվիրավորած լրագրողը իր կարծիքը հայտնելու համար միայն սպառնալիքներ է ստանում անձամբ երկրի նախագահից:
Արդեն երրորդ տարին է, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝ բանտարկված լրագրողների քանակով ցուցակի առաջատարներն է շարունակում մնալ Թուրքիան:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...