Բաց թողնված հնարավորությունները Հայաստանը դարձրել են սմքած մի տարածք
Մոտ 500 հոգի «Լույս» հիմնադրամի միջոցով կրթություն են ստացել արտերկրի լավագույն կրթական հաստատություններում։ Նրանցից մի քանի տասնյակը վերադարձել է Հայաստան։ Չգիտեմ այդ մի քանի տասնյակից որեւէ մեկը կա պետական համակարգում, բայց ենթադրում եմ, որ չկա։
Պետությունը նրանց կրթության ուղարկելով որեւէ պահանջ չի դրել, չի ասել, որ կրթություն ստանալուց հետո պիտի վերադառնաք Հայաստան եւ նվազագույնը 5 տարի աշխատեք Հայաստանում։ Եթե նախկինում այսպիսի պահանջ չի եղել, ապա նման պահանջ այսօր պետք է լինի։
Պատկերացնում եք, եթե այդ 500 աղջիկներն ու տղաները ներգրավված լինեին պետական կառավարման ոլորտում, ինչ որակական փոփոխություններ կունենայինք։ Այսօր, երբ տեսնում ես, թե ովքեր են հայտնվելու ապագա խորհրդարանում, առաջին բանը, որ անցնում է մտքովդ, ինքնասպանությունն է։
Երկրից բան չեն թողել նրանք, երկիրն այլեւս չի կարողանում դիմակայել, դիմադրողականությունը սպառվել է։ Հանցագործներ, օլիգարխներ, քծնանքի եւ կոռուպցիայի քայլող սիմվոլներ․․․ սա վաղվա խորհդրդարանն է։ Կորսված ժամանակը հետ չենք բերելու, բաց թողնված հնարավորությունները Հայաստանը դարձրել է սմքած մի տարածք։
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել