Հիմա միայն ՀՀԿ-ն ու Ադրբեջանն են ձեռք ձեռքի տված հայերի վրա կրակում
Ջրառատում տեղի ունեցած դեպքերը՝ երիտասարդների վրա կրակելը, ցույց են տալիս ՀՀԿ-ի իրական դեմքն ու իրական դերակատարներին: Այս խայտառակ հանցագործությունը¸ որի անմիջական մասնակիցն են Երանոսյան եղբայրները¸ ցույց է տալիս¸ թե իրականում ինչ թիմով է Սերժ Սարգսյանը գնում ընտրությունների:
Էն պուպուշ պնախն ու արդարադատության նախարարուհին¸ «միամիտ»
քաղաքապետի հետ ընդամենը շիրմա են. «անվտանգություն և առաջընթաց» ապահովողը Լևոն Երանոսյանն է լինելու՝ իր մարդասպան եղբայրներով ու մնացած հանցագործներով: Այս ամենը մեզ պետք է սթափեցնի¸ այդ երեխաների փոխարեն¸ որոնց վրա Սերժ Սարգսյանի ենթականերն այսօր կրակել են¸ հանգիստ կարող էինք լինել մենք ու մեր երեխաները. ոչ Լևոն Երանոսյանը¸ ոչ էլ Սերժ Սարգսյանի մնացած սպասավորները որևէ սրբություն չունեն¸ նրանց միակ սրբությունը փողն է, ու դրանով էլ նրանք առաջնորդվում են:
Ես չգիտեմ¸ թե Երանոսյանն ինչ է արել Արցախյան ազատամարտի տարիներին¸ սակայն այն¸ ինչ անում է հիմա, ցույց է տալիս¸ որ այն ժամանակ էլ նա աշխատում ու կռվում էր բացառապես փողի համար: Այն ժամանակ պարզապես շահավետ էր թուրք սպանել¸ իսկ հիմա հային սպանելն է շահավետ:
Այս մարդիկ քրեական հանցագործներ են¸ և այն¸ որ նրանք չեն ձերբակալվել, ցույց է տալիս¸ որ Սերժ Սարգսյանը հավանություն է տալիս այդ հանցագործություններին և խրախուսում է դա: Սա՛ է Սերժ Սարգսյանի խոստացված «անվտանգությունն ու առաջընթացը»: Պատկերացնում եմ՝ մեր թշնամիները հիմա սա տեսնելով՝ ինչպես են ուրախանում: Բացառված չի¸ որ շուտով նաև Էրդողանին տեսնենք ՀՀԿ-ի քարոզարշավին: Հիմա միայն ՀՀԿ-ն ու Ադրբեջանն են ձեռք ձեռքի տված հայերի վրա կրակում:
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել