Հատուկ ծառայությունների տվյալները՝ Եվրոպայի համար իրանական հրթիռների սպառնալիքի մասին. Die Welt
Իրանը ընդլայնում է հրթիռային ծրագիրը՝ ավելացնելով փորձարկումների քանակը: Նոր իրանական հրթիռները կարող են հասնել Եվրամիության սահմաններին: Այս մասին հաղորդում է Die Welt-ը՝ հղում անելով եվրոպական հատուկ ծառայությունների տվյալներին:
Հետախուզական գերատեսչությունների գնահատականներով՝ 2018 թվականին Իրանը կրկնապատկել է հրթիռային փորձարկումների քանակը: Թեհրանն արձակել է առնվազն 7 բալիստիկ հրթիռ միջին հեռահարության և 5 բալիստիկ հրթիռ մոտ հեռահարության և թևավոր հրթիռներ: Die Welt-ի աղբյուրների տվյալներով՝ խոսքը միջին հեռահարության «Շահաբ-3» առնվազն 3 հրթիռների արձակման մասին է, որի թռիչքի շառավիղը թույլ է տալիս հարված հասցնել ԵՄ հարավարևելյան երկրներին: Իրանը փորձարկել է նաև միջին հեռահարության «Խորամշահր» հրթիռ և «Կիամ-1» թևավոր հրթիռ:
2017-ին հայտնի էր միայն 5 միջին և մոտ հեռահարության հրթիռների փորձարկումների մասին, ինչից հետևում է, որ արձակումների քանակը կրկնակի ավելացել է:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա