Իրանի նախագահն աշխարհի մուսուլմաններին կոչ է արել միավորվել ընդդեմ ԱՄՆ-ի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին աշխարհի մուսուլմաններին կոչ է արել «հանցագործների առջև կարմիր գորգեր փռելու փոխարեն»՝ միավորվել ընդդեմ Միցայալ Նահանգների:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռոհանին այս մասին ասել է մուսուլմանական աշխարհի միասնականության թեմայով Թեհրանում կայացած համաժողովի շրջանակում:
«Արևմուտքին՝ ի դեմս ԱՄՆ-ի, ենթարկվելը կնշանակի դավաճանել մեր կրոնն ու այս տարածաշրջանում մեր սերունդների ապագան: Մենք պետք է ընտրություն կատարենք. կա՛մ կարմիր գորգեր փռենք հանցագործների առջև, կա՛մ ուժով կանգնենք անարդարության դեմ ու հավատարիմ մնանք մեր մարգարեին, մեր Ղուրանին ու մեր իսլամին»,- ասել է Իրանի նախագահը:
Պարբերականը նշում է, որ Ռոհանիի կոչն ուղղված է եղել մասնավորապես Սաուդյան Արաբիային ու Պարսից ծոցի մյուս երկրներին, որոնք սերտ կապերի մեջ են ԱՄՆ-ի հետ:
Հայտնի է, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան տարածաշրջանային մրցակիցներ են ու հակադեմ կողմեր են ներկայացնում Սիրիայում, Եմենում ընթացող ռազմական գործողություններում, ինչպես նաև Լիբանանում ու Իրաքում տեղի ունեցող քաղաքական գործընթացներում:
«Մենք պատրաստ ենք պաշտպանել սաուդացի ժողովրդի շահերն ընդդեմ ահաբեկչության, ագրեսիայի ու գերտերությունների: Եվ մենք դրա համար 450 մլրդ դոլար չենք պահանջում»,- ասել է Ռոհանին՝ նկատի ունենալով Սաուդյան Արաբիայի ու Միացյալ Նահանգների միջև կնքված թանկարժեք պայմանագրերը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա