Բաքվում ոստիկանությունը փորձել է խանգարել բողոքի ակցիայի անցկացումը
Բաքվում ոստիկանությունը եւ քաղաքացիական հագուստով անձինք փորձել են խանգարել ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների ներկայացուցիչներին բողոքի ցույց կազմակերպել:
contact.az-ը հաղորդում է, որ ակցիան անցկացվել է փոխհատուցում վճարելու պահանջով: Ոստիկանությունը եւ քաղաքացիական հագուստով անձինք կանգնեցրել են բողոքի ակցիայի մասնակիցներին՝ հիմնականում կանանց, որոնք քայլում էին ձեռքերում պահելով մահացած հարազատների նկարները: Նրանց առաջարկել են ոչ թե զանգվածային երթով գնալ, այլ 2-3 մարդ ուղարկել աշխատակազմ:
«Մենք սա գնահատում ենք որպես մարդու իրավունքների խախտում, անհարգալից վերաբերմունք: Մենք պատշաճ փոխհատուցում ենք ուզում: Մեզ չեն տալիս այդ փողերը», -ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Չնայած ոստիկանության հակազդեցությանը, բողոքի ակցիայի մասնակիցները շարունակել են երթը:
Այս տարվա գարնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել 1991-97 թվականներին ռազմական գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած անձանց ընտանիքներին միաժամանակյա փոխհատուցման վճարման մասին: Փոխհատուցումների վճարումը սկսվեց հոկտեմբերի 9-ից: Սակայն շատ ընտանիքներին մերժել էին դրանք վճարել այն պատրվակով, որ նրանք նախկինում արդեն ստացել են այդ միջոցները:
Փոխհատուցումներ չեն տալիս նաեւ ոստիկանների ընտանիքներին: Քաղաքացիների բողոքները պետական մարմինները չեն քննում:


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի