Նախընտրական տոնավաճառը, անցյալի իներցիան ու ճամբարափոխության տենդը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախընտրական քարոզարշավին սովորաբար նախորդում է նախընտրական վերադասավորումների փուլը՝ ճամբարափոխություններ՝ խիստ ռոմանտիկ հիմնավորումներով, նոր կուսակցությունների ստեղծում՝ բնականաբար ազգն ու պետությունը փրկելու առաքելությամբ, ցուցակների կազմման շուրջ իսկական տոնավաճառ: Սա ավանդույթ է, որը Հայաստանում չի խախտվում նույնիսկ հեղափոխական ժամանակներում:
Ի վերջո, հեղափոխությունը հո չի կարող մի քանի ամսում արմատախիլ անել այն, ինչի հիմքերը տարիներ շարունակ ամրապնդվել էին քաղաքական դաշտում: Հատկապես, երբ որեւէ գործուն քայլ այս ուղղությամբ չի արվում, օրինակ, կուսակցությունների մասին նոր օրենք չի գրվում ու չի դրվում քվեարկության, ինչպես որ խոստացվել էր:
Գործուն քայլերի բացակայության պայմաններում էլ իրավիճակը սկսում է ինքնակազմակերպվել նախկինի իներցիայով: Բնականաբար փոխվել են դեմքերը, ճամբարից ճամբար անցնելուց հնչող հիմնավորումներում հաճախակիացել են «հեղափոխություն», «հանուն հեղափոխության», «հեղափոխական թիմ» ձեւակերպումները, բայց էությունը մնացել է նույնը:
Հատկապես վերջին օրերի իրադարձությունները, երբ խոստումնալից թվացող երիտասարդ քաղգործիչները ընտրությունների նախաշեմին հանկարծակի որոշեցին փոխել իրենց կուսակցական կրծքանշանները՝ որոշում կայացնելով հօգուտ «նաղդ» եւ հաղթող տարբերակի, ցույց է տալիս, որ հեղափոխությունն իսկապես խորքային անելիքներ ունի, եթե, իհարկե, ցանկանում է ամբողջականանալ որպես հեղափոխություն, ոչ թե մնալ որպես սոսկ իշխանափոխություն:
Հեղափոխության հիմնական անելիքը դեժավյուի էֆեկտը բացառելն է, որպեսզի չստացվի, որ փոխել ենք դեմքերին, փոխել ենք այդ դեմքերի «կռուտիտների» բովանդակությունը, բայց պրոցեսի էությունը նույնն ենք թողել: Իսկ այդ անելիքը կյանքի է կոչվում ոչ թե խրոխտ ու կոշտ ելույթներով, ոչ թե հեղափոխության բերած դրական էներգիայով, այլ կոնկրետ, շատ կոնկրետ քայլերով:
Թե՛ կուսակցությունների մասին նոր օրենքի բացակայությունը, թե՛ իշխող կուսակցության ցուցակագրման ափալ–թափալ մթնոլորտը եւ սահուն անցումը իշխողից իշխանության կուսակցության կարգավիճակի հուշում են, որ առնվազն այս փուլում մենք շարժվելու ենք անցյալի իներցիայով ու ունենալու ենք նախընտրական նույն տոնավաճառը, որն ունեցել ենք նախկինում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...