Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը
Աշխարհ

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում «միջանկյալ» ընտրություններ են

Թեժ պայքար յուրաքանչյուր թափուր տեղի համար

Հինգ օր անց Միացյալ Նահանգներում տեղի կունենան 100-տեղանոց Սենատի մեկ երրորդի և 435-տեղանոց Ներկայացուցիչների տան ամբողջ կազմի ընտրությունները:

Քաղաքական ավանդույթի համաձայն, ԱՄՆ-ում դրանք անվանում են «միջանկյալ ընտրություններ», քանի որ քվեարկությունը համընկնում է չորս տարով ընտրվող նախագահների պաշտոնավարման երկրորդ տարվա ավարտին:

Կոնգրեսի այս տարվա միջանկյալ ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն երկու հիմնական կուսակցությունների՝ Հանրապետականի և Դեմոկրատականի համար:

Ամերիկայի սահմանադրության հզորության երաշխիքն իշխանության երեք ճյուղերի հստակ տարանջատումն է և լիազորությունների հավասարակշռությունը:

Երբ կուսակցություններից մեկը պալատներում ապահովում է մեծամասնություն, իսկ նախագահը մրցակից կուսակցությունից է, գործադիր իշխանության ղեկավարը շատ առումներով կաշկանդված կլինի և ստիպված փոխզիջումների կգնա օրենսդիրների հետ:

Եվ այս տարվա նոյեմբերի 6-ին առնվազն տեսականորեն չի բացառվում, որ հանրապետական Դոնալդ Թրամփի օրենսդիր հենարանը Կոնգրեսում դառնա փոքրամասնություն, հետևաբար, թեժ պայքար է ընթանում Սենատի և Ներկայացուցիչների տան յուրաքանչյուր թափուր տեղի համար:

Ակնկալվող արդյունքների հնարավոր հետևանքները

Հարցումները վկայում են, որ դեմոկրատականները, հավանաբար, առանց դժվարության հսկողության տակ կվերցնեն Ներկայացուցիչների տունը, իսկ հանրապետականները, հավանաբար, կպահպանեն մեծամասնությունը Սենատում:

Ի՞նչ է հնարավոր այդ դեպքում: Ներկայացուցիչների տանը մեծամասնություն ունեցող դեմոկրատականներն առավելություն կունենան կարևոր հանձնաժողովներում և կստանան ավելի շատ ֆինանսական միջոցներ և օգնականների հաստիքներ հետաքննությունների համար:

Դեմոկրատականներն արդեն ասել են, որ չեն հետապնդի Թրամփին իմփիչմենտի ենթարկելու նպատակ, քանի դեռ չի ավարտվել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմի վարած հետաքննությունը:

Մինչդեռ, հարկային հանձնաժողովը կարող է Ֆինանսների նախարարությունից պահանջել Թրամփի հարկերի վճարման փաստաթղթերը:

Իրավական և անվտանգության հարցերով հանձնաժողովներն էլ կարող են դրանք հաշվի առնել՝ վերլուծելով օտարերկրացիների, մասնավորապես, ռուսների հետ Թրամփի վարած բիզնեսի օրինականությունը և շահերի հնարավոր բախումը:

Հաշվի առնելով 2020-ին կայանալիք նախագահական ընտրությունների հանգամանքը՝ դեմոկրատականները չեն փորձի անհարկի շահարկել Թրամփի իմփիչմենտի թեման:

Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը Reuters-ին ասել է, որ 1990-ների վերջին, երբ օրակարգ է մտել Բիլ Քլինթոնի իմփիչմենտը, հանրության զգալի մասը որոշակի համերաշխություն է դրսևորել Քլինթոնի նկատմամբ և նրան համարել է «հալածյալ» ու «վարկաբեկմանն ուղղված կեղտոտ արշավի զոհ»:

«Հոկտեմբերյան անակնկալը»

Վերլուծաբանները նշում են նաև «հոկտեմբերյան անակնկալի» գործոնը՝ բազում անգամներ հենց հոկտեմբերին տեղի է ունեցել մի կարևոր ներքին կամ արտաքին զարգացում, սկանդալ, բացահայտում, որն ազդել է ընտրողի դիրքորոշման վրա և ուղղակի կամ անուղղակի կարևոր դեր է կատարել նախագահական կամ կոնգրեսական ընտրություններում:

Դասական օրինակներից է Քարթեր-Ռեյգան պայքարը: 1980 թվականին դեմոկրատական նախագահ Ջիմի Քարթերի և հանրապետական թեկնածու Ռոնալդ Ռեյգանի պայքարի օրերին հանրապետականները հոկտեմբերին սկսել էին հրապարակավ քննարկել, թե նախագահը բանակցում է Իրանի ղեկավարների հետ Թեհրանում պատանդառված ամերիկացի դիվանագետներին ազատ արձակելու շուրջ:

Նոյեմբերին հաղթել է Ռեյգանը և նրա պաշտոնակալության օրը պատանդներին ազատել են: Տարիներ շարունակ դեմոկրատականները պնդել են, որ հանրապետականները գաղտնի բանակցությունների հարցը բարձրաձայնել են Քարթերին վարկաբեկելու համար:

Դրամնից առաջ և դրանից հետո նույնպես ԱՄՆ-ում եղել են «հոկտեմբերյան անակնկալներ». 2000 թվականին՝ Ջորջ Բուշ-ավագի և Բիլ Քլինթոնի նախագահական պայքարում, 2004-ին՝ Ջորջ Բուշ-կրտսերի և Ջոն Քերրիի պայքարում, 2008-ին, երբ բարձրագույն պաշտոնի համար մրցել են Ջոն ՄըքՔեյնը և Բարաք Օբաման, 2012-ին, երբ Օբամայի մրցակիցը Միթ Ռումնին էր:

Թրամփի վիդեոն և Քլինթոնի էլեկտրոնային նամակները

2016 թվականի աշնանը կար համոզում, որ նախագահական մրցապայքարում դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնն առավելություն ունի հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի նկատմամբ:

Հոկտեմբերին The Washington Post-ը հրապարակել էր մի հոդված, որին կից կար տեսագրություն: Ըստ այդմ՝ Թրամփը տարիներ առաջ հեգնանքով և սեռական բնույթի որակումներով է խոսել կանանց մասին, պնդել է, թե, որպես հարուստ աստղ, ինքը կարող է ցանկացած կնոջ հետ սեռական կապ հաստատել:

Հենց այդ հրապարակման օրը WikiLeaks կայքը սկսել էր հրապարակել Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի ընթացքում անհետացած էլեկտրոնային նամակները, որոնք նա գրել և ստացել է պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու օրոք:

«Համընկնո՞ւմ է, չե՛մ կարծում»

Հաքերները, ենթադրաբար՝ ռուսներ, դրանք կարողացել են գողանալ Քլինթոնի օգնականի համակարգչից: Անվանի ռուս հեռուստալրագրողն այս դեպքում կբացականչեր՝ «Համընկնո՞ւմ է, չեմ կարծում»:

Այս չարաբաստիկ էլեկտրոնային նամակները կարևոր դեր են կատարել: Թրամփը տանուլ է տվել ժողովրդական քվեարկությունը, սակայն հաղթել է մի քանի խոշոր նահանգներում և նախագահ է դարձել:

Ի՞նչը կարող է դառնալ 2018 թվականի «հոկտեմբերյան անակնկալ»: Այսօր էլ հասարակությունը պառակտված է․ մի մասը նշում է, որ համաշխարհային ոչ բարվոք տնտեսական հանգամանքներում ԱՄՆ-ում գործազրկությունը նվազում է, բիզնեսն ակտիվանում է:

Մյուս կողմից, շատերը նշում են, որ նույնիսկ փորձելով որոշակի զգուշավորություն ցուցաբերել, Թրամփը միևնույն է հաճախ է հնչեցնում ռիսկային հայտարարություներ, արհամարհանքով է արտահայտվում որոշ երկրների ղեկավարների մասին, շատ կոշտ է մեկնաբանում միգրացիայի թեման:

«Այս տարվա հոկտեմբերյան անակնկալը Հոնդուրասից»

Հենց այս օրերին հազարավոր մարդիկ Կենտրոնական Ամերիկայից շարժվում են դեպի Միացյալ Նահանգներ և արդեն հասել են Մեքսիկա:

Վերլուծաբանների կարծիքով, այդ «միգրանտների քարավանը» կարող է լինել 2018-ի «հոկտեմբերյան անակնկալը»:

Թրամփն ասել է, որ հազարավոր զինծառայողներ կկանգնեն այդ մարդկանց ճանապարհին և թույլ չեն տա, որ միգրանտները զանգվածաբար մուտք գործեն Ամերիկայի տարածք:

Wall Street Journal-ի սյունյակագիր Դենիել Հենինգթոնի փոխանցմամբ, «այս տարվա «հոկտեմբերյան անակնկալը» գուցե կգա Հոնդուրասից»:

Շատ պարզ քաղաքական վիճակ է․ եթե իշխանությունը զիջի, հանրապետականներին կմեղադրեն ապօրինի միգրացիայի դեմ պայքարի խոստումը չկատարելու համար, եթե միգրանտները փորձեն հատել սահմանը և արդյունքում լինեն բախումներ ու մարդկային կորուստներ, Թրամփին կմեղադրեն դաժանության համար:

Անակնկալներ հենց ԱՄՆ-ի ներսում

ԱՄՆ-ում այս ընթացքում եղան նաև հոկտեմբերյալ այլ անակնկալներ՝ Թրամփի մոլի ջատագովը պայթուցիկներով ծանրոցներ է ուղարկել անվանի դեմոկրատականներին և գործող նախագահի քննադատներին: Նրան բացահայտել և ձերբակալել են:

Պիտսբուրգում զինյալը ներխուժել է սինագոգ և գնդակահարել է հրեա հավատացյալներին: 11 մարդ սպանվել է, զինյալը վիրավորվել է և հանձնվել է: Նրան, ամենայն հավանականությամբ, կդատապարտեն մահվան:

Պիտսբուրգի ազատական հրեաների խմբավորումները հրապարակել են բաց նամակ, որով Թրամփին քննադատել են աջակողմյան կոշտ մեկնաբանությունների համար՝ նշելով, որ այդօրինակ հայտարարություններն են խթանում ազգայնական տրամադրություններն ու զենքի գործադրումը:

Եվ վերջապես, շարունակվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմի ղեկավարած հետաքննությունը 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության և Թրամփի օգնականների ու ռուսաստանցիների հանդիպումների հարցով:

Թե ինչ եզրահանգում կլինի՝ դժվար է ասել, բայց ամերիկյան ամբողջ քաղաքական վերնախավն անհամբերությամբ սպասում է թիմի աշխատանքի ավարտին: