Թրամփը մտադիր է խստացնել ապաստան հայցողներին ներկայացվող պահանջները
Վաշինգթոնի վարչակազմը լրացումներ է պատրաստում ԱՄՆ-ում քաղաքական ապաստան տրամադրելու մասին գործող օրենսդրության մեջ: Նոր կանոնների համաձայն՝ պոտենցիալ փախստականները «պետք է օրինականորեն ներկայանան անցակետ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոստանալով համապատասխան հրամանը ստորագրել հաջորդ շաբաթ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Գործող օրենսդրության համաձայն՝ ներգաղթյալները կարող են ապաստան ստանալու հայց ներկայացնել՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես են հայտնվել երկրում: Թրամփը ցանկանում է այս կանոնները փոխել: Պետությունը կքննի միայն այն հայտերը, որոնք կտրվեն պետական սահմանի անցակետերում, ասել է նա:
Թրամփը Կենտրոնական Ամերիկայի երկրներից միգրանտների քարավանին կոչ է արել «հետ գնալ»: Թրամփի խոսքով՝ քարավանի մեջ, որը հիմա ԱՄՆ սահմանից մոտ 1400 կմ հեռավորությամբ է գտնվում, մեծ թվով «երիտասարդ եւ ուժեղ տղամարդիկ» կան, որոնք «օրինական ապաստան հայցողներ չեն»: «Ապաստանը ծրագիր չէ նրանց համար, ովքեր աղքատության մեջ են ապրում…Դա այն մարդկանց պաշտպանելու հատուկ միջոցառում է, որոնք փախչում են պետության մակարդակով հետապնդումներից»,- հավելել է Թրամփը:
ԱՄՆ նախագահն առաջին անգամ սպառնացել է միգրանտների դեմ ուժի կիրառմամբ, որոնք կփորձեն սահմանն ապօրինի հատել: Նա հայտարարել է, որ քարավանի մեջ մտնողները «չարամտորեն եւ դաժանաբար քարեր են նետում»՝ նկատի ունենալով վերջերս մեքսիկացի ոստիկանների հետ բախումը: «Եթե նրանք ցանկանան մեր զինվորականների վրա քարեր նետել, մեր բանակը նրանց հակահարված կտա»,- ասել է Թրամփը:
Պատասխանելով այն հարցին, թե սահման ուղարկվող զինվորականները լիազորվա՞ծ են ներգաղթյալների վրա կրակելու, Թրամփն ասել է. «Հուսով եմ, որ ոչ»: Բայց հետո հավելել է, որ քարեր նետելը զինվորականների կողմից կգնահատվի որպես հրազենի կիրառում:
ABC News-ը հայտնում է, որ հազարավոր զինվորականները, որոնց սահման ուղարկելու մասին ԱՄՆ նախագահը հայտարարել էր այս շաբաթ, հիմնականում կատարելու են լոգիստիկ աջակցության գործառույթ: Նրանց խնդիրների մեջ չի մտնում ուժի կիրառումը: Չնայած Պենտագոնից զգուշացրել են, որ զինվորականներին իրավունք է վերապահվում ինքնապաշտպանության նկատառումներով կրակել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...