Փրկարարները ջրից դուրս են բերել կործանված ինդոնեզական Boeing-ի սեւ արկղը
Փրկարարները նոյեմբերի 1-ին ջրից դուրս են բերել Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռի ինքնագրիչը, որը կործանվել Է Ճավայի ծովի երկնքում: Այդ մասին, հայտնել Է The Jakarta Post թերթը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ Որոնման ու փրկման ազգային գործակալության մասնագետները սարքը տեղադրել են հատուկ բեռնարկղի մեջ, որը բարձրացվել Է ջրի մակերեւույթ: Առաջիկա ժամերին սեւ արկղը պետք Է հասցվի ափ:
Ավելի վաղ փրկարարները պատմել Էին, որ ինքնագրիչը գտնվում Է մոտավորապես 30 մետր խորության վրա: Boeing կորպորացիայի ներկայացուցիչները ժամանել են Ինդոնեզիայի տրանսպորտում անվտանգության ապահովման կոմիտե, որտեղ անցկացվելու Է կործանված ինքնաթիռի հայտնաբերված ինքնագրիչի վերծանումը: Այդ մասին նոյեմբերի 1-ին հայտնել Է գերատեսչության ղեկավար Սոերջանտո Տաջահոնոն:
«Ներկայում դժվար Է ասել՝ որքան ժամանակ կպահանջի ինքնագրիչի տվյալների վերծանումը, դա կախված կլինի նրա վիճակից, որը հնարավոր կլինի գնահատել միայն հատուկ լաբորատորիայում»,- նրա խոսքը մեջբերել Է Detik պորտալը: Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737-ը հոկտեմբերի 29-ին կատարում Էր JT610 չվերթը Ջակարտայից Պանկալպինանգ քաղաք (Բանգկա Բելիտունգի նահանգի վարչական կենտրոն): Մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից մոտավորապես 13 րոպե անց առայժմ չպարզված պատճառով այն ընկել Է Ճավայի ծովը: Ինքնաթիռում եղել Է 189 մարդ: Հետաքննությունը պատահածի որեւԷ վարկած առայժմ չի առաջադրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...