Մեծ Բրիտանիայում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը բուժական նպատակով
Մեծ Բրիտանիայում նոյեմբերի 1-ից թույլատրվում է մարիխուանայի վաճառքն ու օգտագործումը բուժական նպատակով: Ինչպես հայտնում է DW.com-ը, թույլտվությունը տարածվում է Անգլիայի, Շոտլանդիայի և Ուելսի վրա:
Մարիխուանա գնել հնարավոր կլինի բացառապես դեղատոմսի առկայությամբ: Բժիշկները նման դեղատոմսեր կարող են դուրս գրել միայն որոշակի դեպքերում, երբ մյուս դեղամիջոցներն անարդյունավետ են:
Բրիտանիայում անվճար ինտերնետ-դասընթացներ կառաջարկվեն, որոնց միջոցով բժիշկներին կբացատրվի, թե որ դեպքերում է պետք դուրս գրել բուժական մարիխուանան: Բժիշկների թագավորական կոլեգիան խորհուրդ չի տալիս այն նշանակել որպես ցավազրկող միջոց:
Հիշեցնենք, որ երկու երկրում՝ Կանադայում և Ուրուգվայում, օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը ոչ միայն բուժական, այլև հանգստի նպատակներով:
Բուժական նպատակով կիրառվող մարիխուանան օրինականացվել է ԱՄՆ 30 նահանգում, ինչպես նաև 10 նահանգում հասանելի է մարիխուանայի ձեռքբերումը հանգստի նպատակով:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիան հանդիսանում է բուժական և գիտական նպատակներով կանեփի խոշորագույն արտադրողն աշխարհում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...