52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
Հայաստանի կամավորական ջոկատների ուսանողական շտաբ (HUJ)
“Կամավորությունը օգտակար լինելու ցանկություն է, պետք է լինի մարդու հոգու և սրտի մեջ”. Մարդկային այս կարևորագույն հատկանիշը աշխարհով մեկ տարածող կառույցներից մեկն է Հայաստանի կամավորական ջոկատների ուսանողական շտաբը (HUJ), և այն էլ` ավելի քան 50 տարի:
Ստեփան Ստեփանյան, շտաբի ղեկավար
Կազմակերպությունը երկու տարի առաջ տոնեց իր 50ամյա հոբելյանը: Այն շատ մեծ կենսագրություն և պատմություն ունի: Դեռ խորհրդային տարիներին մեր ուսանողական ջոկատները մասնակցել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող, խոշոր կառույցների ՝ Արփա-Սևան թունելի, Մեծամորի ատոմակայանի, Երևանի մետրոպոլիտենի, Զվարթնոց օդանավակայանի, Նաիրիտ գիտաարտադրական միավորման, Մարզահամերգային համալիրի, Հրազդան մարզադաշտի և շատ այլ խոշոր ու լուրջ շինարարական աշխատանքներում, ինչպես նաև ողջ Միության տարածքում կենսական նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման գործում: 1992 թվականից ուսանողական կամավորական ջոկատների շտաբը սկսեց լրջորեն և մեծ մասշտաբով զբաղվել կամավորական աշխատանքներով հայ կամավորներին արտասահմանյան ճամբարներ ուղարկելով և արտասահմանից ժամանող կամավորներին ընդունելով: 52 տարվա ընթացքում մոտ 250000 հայ ուսանողներ մասնակցել են ուսանողական ջոկատների և կամավորական ծառայության շարժմանը:
Աշխատանքի միջազգային ճամբարներ, սեմինարներ և թրեյնինգներ Հայաստանում
Երեմ Ստեփանյան, HUJ պատասխանատու քարտուղար
Ամեն տարի Հայաստանում բացվում են 10 կամավորական աշխատանքի միջազգային ճամբարներ, որտեղ հայ և արտասահմանցի կամավորները կատարում են վերականգնողական, էկոլոգիական, երեխաների հետ էսթետիկական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ, կազմակերպում հիվանդ և ծնողազուրկ երեխաների հետ համերգ-ներկայացումներ, բեմադրություններ, խաղեր: Հայաստանի հանդեպ մեծ հետաքրքրության պատճառները շատ են՝ կացարանային բարենպաստ պայմանները, ազգային կերակրատեսակներով համեղ ու բազմազան սնունդը, բազմապրոֆիլ աշխատանքները և հագեցած էքսկուրսիոն –մշակութային ծրագրերը: Շտաբը Հայաստանում կազմակերպում է սեմինարներ, թրեյնինգներ, որոնք նպաստում են միջմշակույթաին երկխոսության կայացմանը: Տարվա ընթացքում 5 միջազգային սեմինար և թրեյնինգ է Հայաստանում իրականացվել “Էրազմուս պլյուս” ծրագրի շրջանակներում: Այս ոչ ֆորմալ կրթական ծրագրերը բարձրացնում են ակտիվ և ոչ անտարբեր երիտասարդների ինքնագիտակցությունը, վստահություն ներշնչում, որ իրենք կարող են բարելավել ոչ միայն սեփական, այլև ուրիշների կյանքը:
Երկարաժամկետ կամավորությունը Հայաստանում և արտասահմանում
Աննա Բարիկյան, HUJ միջազգային ծրագրերի համակարգող
Շտաբը համակարգում է Հայաստանում Erasmus+ ծրագրի շրջանակներում Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ու Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության Weltwärts զարգացման կամավորական ծառայության ծրագրերը` մինչև 1 տարով ընդունելով տարեկան 15-20 կամավորներ Եվրոպական երկրներից: Նույն ծրագրերի շրջանակներում Շտաբն արտասահման է ուղարկում է հայ կամավորներին՝ 1 տարի կամավորական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նրանք աշխատում են ծնողազուրկ, հաշմանդամ և հիվանդ երեխաների, անապահով ընտանիքների հետ՝ կազմակերպելով նրանց ազատ ժամանակը և խնամքը, իրականացնելով գեղագիտական և էկոլոգիական ծրագրեր:
Հայ կամավորներն արտասահմանյան միջազգային կամավորական ծրագրերում
Անի Մանուկյան, HUJ միջազգային ծրագրերի համակարգող
HUJ-կազմակերպում է տարեկան ավելի քան 300 հայ կամավորների մասնակցությունը արտասահմանյան միջազգային կամավորական ծրագրերում, որոնք տևում են 2–3 շաբաթ։ Կամավորների փոխանակման ծրագրեր շտաբը կազմակերպում է ավելի քան 120 արտերկրյա կազմակերպությունների հետ։ Ճամբարներում իրականացվում են բնապահպանական, շինարարական, նորոգման, սոցիալական, մշակութային, փառատոների, մասսայական միջոցառումների կազմակերպման, հնագիտական, գեղագիտական, երեխաների զարգացման ծրագրեր։ Ճամբարականները ապրում են միևնույն հարկի տակ, աշխատում և անցկացնում են նախօրոք պլանավորված ազատ ժամանցը: Որոշ ճամբարներում նաև շրջագայում են քաղաքից քաղաք, ձեռք են բերում մշակութային ճանաչողություն և արտասահմանցի ընկերներ բարելավում են լեզուների իմացությունը, լայնացնում մտահորիզոնը և զարգացնում ստեղծագործ միտքը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...