Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը
Հայաստան

Կուստանայում սրճարանի բացման ժամանակ «քրեական աշխարհում հայտնի» հայերը հայ գործարարի են սպանել

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Տեր-Սարգսյանի գործի դատական քննությունը:

Գործը Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան էր ուղարկվել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից՝ այն բանից հետո, երբ Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել այս գործով ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Նոր ի հայտ եկած հանգամանքի՝ Եվրոպական դատարանի որոշման հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է այս գործով 2009 թվականին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ու վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերը:

Այն ժամանակ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննվել է Վահե Խալաթյանի նախագահությամբ, դատական ակտը կայացվել է 2009 թվականի հունիսի 19-ին: Իսկ դեպքը տեղի էր ունեցել դրանից 9 տարի առաջ՝ 2000 թվականի հոկտեմբերի 7-ին, ժամը 23-ի սահմաններում Ղազախստանի Կուստանայ քաղաքում:

Ըստ դատական ակտի՝ դեպքի օրը Կուստանայ քաղաքի Կարիբեկով փողոցի շենքերից մեկի առաջին հարկում տեղակայված «Իվա» սրճարանի բացման արարողությունն է եղել, որին ներկա էր 1970 թվականին ծնված Վաղինակը, նաև՝ Բաբկեն Մ.-ն ու Ժորա Հ.-ն: Նրանք, ըստ դատական ակտի, անբարյացակամ հարաբերությունների մեջ գտնվելով գործով տուժող Սամվել Մ.-ի հետ, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, վիճաբանության մեջ են մտել վերջինիս հետ:

Ըստ դատական ակտի՝ Բաբկենը ծեծել է Սամվելին, նաև հասցրել է որովայնի բութ վնասվածք՝ լյարդի պատռվածքով՝ Սամվելի առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Դրանից հետո, ըստ դատական ակտի, Բաբկենը գնացել, նստել է սրահի սեղաններից մեկի մոտ: Սամվելը մոտեցել է նրան ու հարցրել է. «Ինչի՞ համար»: Նա ասել է, թե իրենք դեռ կհանդիպեն ու ցանկացել է կողքի սեղանին դրված ջրամանով հարվածել Բաբկենին:

Վերջինս տեղից արագ վեր է կացել ու Սամվել Մ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ քննությամբ չպարզված սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է նրա կրծքավանդակի առջևի աջ մասին:

Ըստ դատական ակտի՝ նույն պահին Վաղինակը իր մոտ եղած «Թիթեռնիկ» տեսակի դանակը բացել, բարձրացել է սեղանի վրա, այնտեղից ցատկել է ներքև ու հավաքվածների մեջ գտնելով Սամվելին, դանակով հարվածել է նրա թիկունքի ձախ շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Սրահում խառնաշփոթ է առաջացել: Բաբկենն ու Վաղինակը սրճարանի գլխավոր մուտքից դիմել են փախուստի, իսկ Ժորա Հ.-ն հեռացել է խոհանոցի կողմից:

Հիվանդանոցի ճանապարհին Սամվել Մ.-ն ստացած վնասվածքներից մահացել է:

Ղազախստանում այս դեպքի կապակցությամբ քրեական գործ է քննվել, որի ընթացքում պարզվել է, որ Ժորա Հ.-ն չի մասնակցել Սամվելին վնասվածքներ պատճառելուն, նրա վերաբերյալ մասը կարճվել է՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:

2006 թվականի մայիսի 29-ին Կուստանայի մարզային դատարանը Բաբկեն Մ.-ին մեղավոր է ճանաչել ղազախական օրենքի համապատասխան հոդվածներով ու դատապարտել է 17 տարի ազատազրկման:

Նկատի ունենալով, որ Վաղինակ Տեր-Սարգսյանը ՀՀ քաղաքացի է, նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար քրեական գործը Ղազախստանից ուղարկվել է ՀՀ:

Վաղինակ Տեր-Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Առաջադրված մեղադրանքում Վաղինակն իրեն մեղավոր չի ճանաչել ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դատաքննության ընթացքում:

Սկզբում նա հայտնել էր, թե դեպքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունի: Հետագայում ընդունել էր, որ դեպքի օրը մասնակցել է «Իվա» սրճարանի բացմանը, հանդիպել է Բաբկենին ու Ժորային, բայց իր՝ այնտեղ գտնվելու ընթացքում վեճ ու կռիվ չեն եղել: Իր մոտ դանակ չի եղել: Ինքը Սամվել Մ.-ին դանակով վնասվածք չի հասցրել: Նա պնդել էր, որ նախաքննության ժամանակ հարցաքննված վկաները սուտ ցուցմունքներ են տվել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, երկրորդ անգամ դատաքննելով այս գործը, դարձյալ հիմնավորված է համարել Վաղինակ Տեր-Սարգսյանին առաջադրված մեղադրանքը՝ խմբի կազմում կատարած դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Տուժողի իրավահաջորդը՝ սպանված կինը, հայտնել է, թե ամուսինը դեպքի օրը մասնակցել է «Իվա» սրճարանի բացմանը: Այնտեղ կռիվ է եղել, Բաբկեն ու Վաղինակ անունով հայազգի տղաները դանակով վնասվածքներ են պատճառել ամուսնուն, նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Տուժողի իրավահաջորդը նույնը պնդել է դատարանում՝ առաջին դատաքննության ժամանակ: Երկրորդ դատաքննության ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն իր վստահորդի անունից պահանջել է Վաղինակ Տեր-Սարգսյանին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Քաղհայցի պահանջ չի ներկայացվել:

Սպանվածի քրոջ որդին նշել է, թե քեռու սպանությունը շատերն են տեսել, բայց հետագայում նրանք փոխել են ցուցմունքները, քանի որ քեռուն սպանողները «քրեական աշխարհի ներկայացուցիչներ են, նրանք Կուստանայ էին եկել ձեռներեցներից գումարներ շորթելու և կորզելու նպատակով»:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, առաջին դատաքննության ավարտին հաստատված էր գնահատել Վաղինակին առաջադրված մեղադրանքը և նրան վերջին հաշվով դատապարտել էր 13 տարի 6 ամիս 2 օր ազատազրկման: Պատժի սկիզբը հաշվվել էր 2008 թվականի օգոստոսի 21-ից:

Այս դատավճիռը վերաքննիչ ատյանում բողոքարկել էր Վաղինակ Տեր-Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ղևոնդ Պապոյանը:

Նա պնդել էր, որ գործով վկաներին դատարան հրավիրելու մասին ծանուցումները չէին ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարության միջոցով, ծանուցումները վկաների կողմից ստանալու վերաբերյալ հավաստի ապացույցներ չէին ստացվել:

Ըստ պաշտպանի՝ դատական քննության նախապատրաստական փուլում տուժողի իրավահաջորդի կողմից դատարան էին ներկայացվել գործով տասնմեկ վկաներից հինգի անունով ռուսերեն գրված «կասկածելի հայտարարություններ, որոնք դատարանը առանց հրապարակելու, առանց հայերեն թարգմանելու, ինչպես նաև առանց վկաների՝ դատարան չներկայանալու պատճառները պարզելու, կցել էր քրեական գործին և դատական քննությունը շարունակել էր վկաների բացակայությամբ:

Պաշտպանը նշել էր նաև, որ դեպքի պահին սրճարանում կատարված նկարահանման երկու տեսաերիզները դատարանը չէր հետազոտել, ինչը կարող էր էական նշանակություն ունենալ գործի համար: Մեղադրանքի հիմքում դրվել էր Կուստանայում կայացված դատական ակտը:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր պաշտպանի բողոքը՝ Վաղինակ Տեր-Սարգսյանի վերաբերյալ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ չէր ընդունել, վերադարձրել էր:
Պաշտպանը դիմել էր Եվրոպական դատարան, որտեղ այս գործով որոշում է կայացվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ճանաչելով, որ խախտվել է Վաղինակ Տեր-Սարգսյանի՝արդար դատաքննության իրավունքը: Ըստ Եվրոպական ատյանի՝ Վաղինակ Տեր-Սարգսյանը չէր կարողացել հարցաքննել իր դեմ ցուցմունք տված վկաներին, դատարանը չէր հետազոտել ապացույց ճանաչված տեսաերիզները, ինչի արդյունքում մրցակցության հիման վրա այդ ապացույցը մեկնաբանելու հնարավորությունից ամբաստանյալը նույնպես զրկված էր եղել:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկրորդ դատաքննության ժամանակ հետազոտել է գործին կցված լազերային կրիչները, հրապարակվել են մի շարք վկաների նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև նշվել է, որ մեղադրանքը հիմնավորված է գնահատվում նաև Ղազախստանում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:

Դեպքի պահին՝ 30, իսկ դատական այս ակտի հրապարակման պահին արդեն 48 տարեկան Վաղինակ Տեր-Սարգսյանը գործի երկրորդ դատաքննության արդյունքում ևս մեղավոր է ճանաչվել խմբի կազմում կատարած դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Նա վերջին հաշվով դատապարտվել է ոչ թե 13 տարի 6 ամիս 2 օր ազատազրկման՝ ինչպես նախորդ դատական ակտով էր եղել, այլ ավելի մեղմ պատժի՝ 10 տարի 3 ամիս 2 օր ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2008 թվականի օգոստոսի 21-ից:

2018 թվականի նոյեմբերի վերջին Վաղինակ Տեր-Սարգսյանի պատիժը կարող է համարվել կրած, եթե այս դատական ակտը օրինական ուժի մեջ մտնի: