Համատիրությունները իրավունք չունեն նախկին ԲՇՏ-ների պարտքերը պահանջելու
Այսօր դեռևս կան համատիրություններ, ովքեր պահանջում են բնակիչների հին պարտքերը, որոնք կուտակվել են արդեն լուծարված ԲՇՏ-ների (ЖЭК) ժամանակներից:
Araratnews.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության համատիրությունների հետ աշխատանքի բաժնի պետ Հարություն Խաչատրյանը տեղեկացնում է, որ արդեն լուծարված ԲՇՏ-ների պարտքերը այժմ չեն կարող գանձվել բնակիչներից:
«Այդպես չի լինում, եթե կան նման փաստեր, թող անպայման դիմեն մեզ: ԲՇՏ-ների ժամանակ սեփականության և իրավական դաշտն այլ է եղել, այնտեղ այդպիսի խնդիր չի եղել: Նախկին ԲՇՏ-ներում մենք բոլորս եղել ենք վարձակալներ, պետությունից վարձակալել ենք բնակարանները, իրենք էլ պահպանել են այդ շենքը: Ոչ մի այդպիսի վճարումների մեխանիզմ չկա, որ պահանջ լինի»,- նշեց Խաչատրյանը:
Քաղաքապետարանի ներկայացուցիչը բնակիչներին հորդորում է, որ եթե նման փաստեր կարձանագրվեն, անպայման դիմեն իրենց. «Մենք թեժ գծի զանգերին շատ օպերատիվ արձագանքում ենք և դեռ այդպիսի զանգեր չենք ստացել»:
Մեր զրուցակցի խոսքով՝ համատիրությունը որևէ նման իրավունք չունի, և այդպիսի դեպքերում պետք է ճշտել՝ դա նախկի՞ն ԲՇՏ-ների պարտքերն են, թե՞ համատիրության վերակազմավորման արդյունքում առաջացած պարտքերը: Թե չէ՝ չեն կարող ուզել այդքան վաղեմություն ունեցող պարտքեր:
Հիշեցնենք, որ խնդրին առաջին անգամը չէ, որ անդրադառնում ենք: Նման ահազանգեր եղել են նաև անցյալ տարի, որոնց արձագանքել ենք: Նշենք, որ այս դեպքում ևս գործում է վաղեմության ժամկետի մասին օրենքը, և եթե քաղաքացին պարզում է, որ այն նման հին պարտք է, անկախ բոլոր հանգամանքներից, պետք է գիտակցի, որ եթե գործը գնա դատարան, ինքը կարող է հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդություն ներկայացնել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...