Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հարեվաններ

Էրդողանի հետ կապված մեկ այլ խոշոր կոռուպցիոն սկանդալ

Ոչ մի շաբաթ չի անցնում առանց ևս մեկ խոշոր սկանդալի բացահայտման Ադրբեջանում կամ Թուրքիայում: Վերջին նման սկանդալը բացահայտվել է Ստոկհոլմի Ազատության կենտրոնի հոդվածում, թուրք վտարանդի գրող Աբդուլլահ Բոզքուրտի գրած՝ «Յուտա նահանգի ​​գործը ավելի շատ կեղտ է բացահայտում Թուրքիայի Էրդողանի վրա» վերնագրով: Այս մասին իր հոդվածում գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշում է.

«Հոդվածում ցույց է տրված, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոռումպացված ճյուղավորումները հասնում են մինչև Միացյալ Նահանգներ, ինչն այս սկանդալը բացառիկ հետաքրքրության առարկա է դարձնում հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլլերի համար, կապված նրա ռուսական հետաքննության և «միջազգային կազմակերպված հանցավորության ցանցի» հետ, ըստ Բոզքուրտի:

«Յուտայ նահանգի դաշնային մեծ ժյուրին վերադարձրել է 2018 թ. օգոստոսի 1-ին կնքված մեղադրական եզրակացությունը, Էրդողանին անվանելով օտարերկրյա պետության առաջնորդ, որը Կալիֆորնիայում և Յուտայում հանդիպել է կասկածելի գործարարների հետ, ինչը հիմք է տալիս պնդելու, որ դա խոշոր փողերի լվացման և հարկերի խարդախության դեպք է», հաղորդում է Բոզքուրտը:

2018 թ. օգոստոսի 24-ին հրապարակված մեղադրական եզրակացությունը ամբաստանում է, որ «Washakie Renewable Energy (WRE) ընկերության գործադիր տնօրեն Ջեյկոբ Օրթել Քինգսթոնը և ֆինանսական տնօրեն Իսայահ Քինգսթոնը, հարկային վարկերի համար կեղծ պահանջ ներկայացնելով, ձեռք են բերել ավելի քան 511 միլիոն դոլար վերականգնվող վառելիքի հարկային վարկեր, որոնք նախատեսված էին ԱՄՆ-ում օգտագործվող և արտադրված վերականգնվող վառելիքի քանակի ավելացման համար։ Կալիֆորնիայի NOIL Energy Group-ի վառելիքային ընկերության սեփականատեր Լև Ասլան Դերմենը (Լևոն Թերմենջյան), որը կապեր ունի անդրազգային հանցավոր ձեռնարկության հետ, նույնպես համարվում է գործընկեր այս մեծ սխեմայում: 2010-ից մինչև 2016 թվականը նրանք փաստաթղթեր են կեղծել և ապրանքներ շրջանառել ԱՄՆ-ում, ինչպես նաև արտերկրում, որպեսզի ցույց տան, որ իրենք ներգրավված են իրական առևտրի մեջ՝ հարկային վարկերի հավակնելու համար», գրել է Բոզքուրտը։

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Ջեյկոբ Օրթել Քինգսթոնը ձերբակալվել է 2018 թ. օգոստոսի 23-ին, Սոլթ Լեյք Սիթի քաղաքի միջազգային օդնավակայան ուղևորվելու ճանապարհին, երբ պատրաստվում էր մեկնել Թուրքիա զգուշացված լինելուց հետո։ Բոզքուրտը հաղորդում է. «Քինգսթոններն արդեն ձեռք էին բերել շքեղ առանձնատուն Թուրքիայի ծովափնյա քաղաքում՝ ըստ WRE հաշվից Թերմենջյանի հաշվին Թուրքիայի «Գարանտի» բանկ 2014 թ. մարտի 5-ի փոխանցման։ Մեղադրական եզրակացության մեջ ավելի շատ փոխանցումներ էին թվարկված դեպի Թուրքիա։ Ջեյկոբ Քինգսթոն, որը հաճախ էր ճամփորդում Թուրքիա թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Էրդողանին հանդիպելու համար, թուրքական օդանավակայանում սովորաբար դիմավորում էին որպես հույժ կարևոր անձնավորության, ուղեկցում ոստիկանության պահակախմբով և նա նույնիսկ իր անձնագիրը չէր օգտագործում Թուրքիա մտնելու համար՝ ըստ վկայի ցուցմունքի ԱՄՆ մեղադրականում»։

Ջեյկոբ Քինգսթոնը առաջին անգամ Էրդողանի հետ հանդիպել է Նյու Յորքում, 2017 թ. սեպտեմբերին, երբ Թուրքիայի նախագահը ժամանել էր ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային մասնակցելու համար։ Այս հանդիպումը տեղի է ունեցել «այն բանից հետո, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ստուգայց է կատարել Քինգսթոն խմբի օբյեկտներում 2016 թ. փետրվարի 10-ին և վառելիքի հարկի խարդախության բացահայտումներն արդեն հայտնվել էին Յուտայի թերթերի վերնագրերում»՝ըստ Բոզքուրտի։

«Նոյեմբերի սկզբին Ջեյկոբը մեկնել է Թուրքիա մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելու համար Անկարայում և Ստամբուլում։ Նա վարձել է SBK Holding ընկերության նախագահ Սեզգին Բարան Կորկմազին, որպես գլխավոր կապող օղակ Թուրքիայում, այն ժամանակ, երբ նա ուներ առանձին ներդրումային և ակտիվների կառավարման ընկերություն՝ Mega Varlık Yönetim A.Ş.-ը, որը հիմնադրվել էր 450 միլիոն դոլար սեփական կապիտալով Թուրքիայում», գրել է Բոզքուրտը։

«Թերմենջյանը նաև ունի SBK Holdings USA անվամբ ընկերություն, որը Կորկմազի SBK Holding ընկերության քույր ընկերությունն է Թուրքիայում։ Կորկմազը թուրքական մամուլին ասել է, որ WRE-ի հետ նրա համագործակցությունը հանգեցրել է 1 միլիարդ դոլարի ներդրման և շնորհակալություն է հայտնել Էրդողանին` անձնական աջակցության համար գործարքներում։ Թուրքիայի կառավարության ներդրումային աջակցության և խթանման գործակալության (ISPAT) 2016 թ. սեպտեմբերի 9-ի մամուլի հաղորդագրության համաձայն՝ WRE-ն, Noil Energy Group-ը և SBK Holding ընկերությունը զգալի ներդրումներ են կատարել Թուրքիայում և նախատեսել են անել ավելին: SBK Holding-ի հետ գործընկերությունը սկսվել է 2013-ին՝ Noil Energy-ի կողմից անշարժ գույքի ներդրումների առաջին խմբաքանակով։ Շինարարական և անշարժ գույքի բիզնեսը ապօրինի ճանապարհով ստացված եկամուտների հիմնական աղբյուրն է Էրդողանի միլիարդավոր դոլարների հասնող վիթխարի հարստության համար։ Ընդհանուր ներդրումը հասել է 500 միլիոն դոլարի, և ևս կես միլիոն դոլար, որ հատկացվել է Բիզնեսի խոշորացման հիմնադրամին Թուրքիայում գործունեության համար: Եռյակը ներդրումներ է արել բոլոր տեսակի ոլորտներում, այդ թվում՝ դեղագործական, ավտոմոբիլային, քիմիական, տեխնոլոգիական, ապակու և սննդի», հաղորդում է Բոզքուրտը։

«SBK Holding-ը Էրդողանի քաղաքական աջակցությամբ և պաշտպանությամբ ընդլայնել է իր գործունեությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսների, էներգետիկայի, անշարժ գույքի, պաշտպանության, հանքարդյունաբերության, արդյունաբերության, զբոսաշրջության, տեխնոլոգիայի և լոգիստիկայի։ Ընկերությունը հիմնականում ակտիվ գործունեություն է ծավալում ֆինանսների ոլորտում՝ ներդրումային բանկերի, ակտիվների կառավարման և հումքի ֆինանսավորման միջոցով: Այն նաև էական շահագրգռվածություն ունի էներգետիկ հատվածում, որը տարածվում է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի շուկաներում: Էրդողանին ընդհանրապես չէր անհանգստացրել այն փաստը, որ Թերմենջյանն արդեն ներգրավված էր Անվտանգության դեպարտամենտի կողմից իրականացվող խոշոր հետաքննության մեջ փողերի լվացման, հարկերից խուսափելու և գողացված բենզինի համար։ Էդգար Սարգսյանը, որը ԱՄՆ SBK Holdings-ի նախկին նախագահն ու փաստաբանն էր, 2017 թ. հուլիսի 14-ին դատարան ներկայացրած հայցում նշել է, որ ռուս [հայ] Թերմենջյանը հանցավոր կազմակերպության ղեկավարն է։ Տեղին է հիշեցնել, որ նա 1993 թ. ձերբակալվել էր գազի հարկերի խարդախության համար ԱՄՆ-ում, որտեղ ռուսական մաֆիան 80-90-ականներին ակտիվորեն ներգրավված էր նման խարդախության մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև անցյալում հարկային կեղծարարության և զինված հարձակման համար, իսկ 2013-ին նա դատապարտվել է ծեծկռտուքի համար», հաղորդում է Բոզքուրտը։

Հետաքրքիր է, որ «Կորկմազը, կարծես թե հիմնական օղակն է, որ Քինգսթոններին և Թերմենջյանին կապում է Էրդողանի մտերիմ Էքիմ Ալփթեքինի հետ, որի Inovo BV հոլանդական կեղծ ընկերությունը վարձել է նախկին ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ֆլինի Flynn Intel Group-ը՝ զրպարտչության քարոզարշավ անցկացնելու և ԱՄՆ-ում գործող հոգևորական, մահմեդական մտավորական Ֆեթհուլլա Գյուլենին զրպարտելու համար, որը հայտնի է որպես Էրդողանի վարչակարգի հիմնական քննադատող։ Ֆլինը վարձել է ԿՀՎ (CIA)-ի նախկին տնօրեն Ջեյմս Վուլսիին, 2016 թ. օգոստոսին, Կալիֆորնիայում Կորկմազի և Ալփթեքինի հետ հանդիպման ժամանակ՝ Գյուլենի դեմ աշխատանքներ տանելու համար։ 2016 թ. սեպտեմբերի 20-ին, Նյու Յորքում Վուլսին և նրա կինը հանդիպել են Կորկմազի և Ալփթեքինի հետ և քննարկել այդ առաջարկը։ 2016 թ. սեպտեմբերի 19-ին Ֆլինը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի և Էրդողանի փեսայի՝ Բերաթ Ալբայրաքի հետ, որը նախարար է նրա կաբինետում՝ քննարկելու մեկ այլ առաջարկ Գյուլենի առևանգման և նրան ամերիկյան հողից Թուրքիա տեղափոխելու։ Երկու ամիս անց, 2016 թ. նոյեմբերի 8-ին, Ֆլինը հրապարակեց մի վատ գրված, նվաստացնող խմբագրական Գյուլենի մասին The Hill լուրերի կայքում, որը շատերը կասկածում են, որ գրվել է ոչ թե Ֆլինի, այլ թուրք գործակալների կողմից։ Հետագայում Ֆլինն ընդունեց կեղծ հայտարարություններ անելու փաստը, այդ թվում նաև այն, որ թուրքական կառավարության պաշտոնյաները վերահսկել և ղեկավարել են նրա աշխատանքը: Նա նաև խեղաթյուրել է իր լոբբինգը Էրդողանի կառավարության անունից և ստել The Hill-ում հրապարակված խմբագրականի մասին», գրել է Բոզքուրտը։

2017 թ. մայիսին Մյուլլերի խմբին հարցազրույց տալուց հետո Ալփթեքինը փախել է Թուրքիա և խուսափել է դատարան կանչվելուց, երբ հետագայում ծանուցագիր է ուղարկվել նրան, երբ քննիչները եզրակացրել են, որ նա ստել է իրենց։ Կորկմազին հանձնարարվել է նաև վկայություն տալ դաշնային մեծ ժյուրիի առջև Վաշինգտոնում 2017 թ. սեպտեմբերի 22-ին, դաշնային քրեական օրենքների հնարավոր խախտումների՝ ներառյալ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի» (FARA) համար։ Նա չի ներկայացել դատարան։ «Հավանաբար, 450 հազար դոլար գումարը, որը Ալփթեքինի հոլանդական կեղծ ընկերությունը վճարել էր Ֆլինին, իրականում փոխանցվել է Կորկմազից։ Յուտայի մեղադրական եզրակացությունը բացահայտել է, որ Թերմենջյանը փախել է Թուրքիա 2017 թ. օգոստոսին, այն օրը, երբ խուզարկության թույլտվություն էր տրվել նրա տանն ու գրասենյակներում», հայտնել է Բոզքուրտը։

«Եթե Թուրքիայում անկախ դատական ​​համակարգ լիներ, ապա այս մասին առաջին հերթին և նախևառաջ պետք է հանդես գար թուրքական քրեական արդարադատության համակարգը, և Էրդողանը ստիպված կլիներ խայտառակ ձևով առնվազն պաշտոնաթող լինել։ Ամենայն հավանականությամբ, նա և նրա ավազակները կհայտնվեին բանտում տասնյակ թուրքական օրենքներ խախտելու համար։ Սակայն դա այլևս հնարավոր չէ, քանի որ կոռումպացված թուրք նախագահը խեղաթյուրել է դատական համակարգը, վերացրել անկախ լրատվամիջոցները և կասեցրել օրենքի գերակայությունը 2013 թ. դեկտեմբերին կայացած խոշոր կաշառքի հետաքննությունից հետո, որը բացահայտել էր նրա կոռուպցիոն փորձերը, որոնցում ներգրավված էին Իրանի և Սաուդյան Արաբիայի մեծ գործարարներ։ Այժմ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների դատական գործողությունները Էրդողանի հանցագործությունների նկատմամբ, որոնք տարածվել են ընդհուպ մինչև ամերիկա: Այս անգամ նա չի ունենա քաղաքական լծակ դրամական միջոցներով կանխելու կամ կոծկելու իրեն առնչվող դատական գործերը։ Մինչ այդ նա անհաջող փորձ էր արել Հաքան Աթիլլայի գործով Նյու Յորքում, և նրան, հավանաբար, նույն ճակատագիրն է սպասվում Յուտայի գործով», եզրափակել է Բոզքուրտը։

news.am