Վրաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Վրաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները․ բոլոր ընտրատեղամասերը երկրում բացվել են ժամանակին՝ ժամը 8-ին, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Անա Միքելաձեն կիրակի՝ ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «Sputnik Գրուզիան»։
Ընդհանուր առմամբ, Վրաստանում բացվել են 3 703 ընտրատեղամաս, որոնցից 55-ը՝ արտասահամանում (39 երկրներում) եւ 11 տեղամաս էլ բացառիկ դեպքերի համար, այդ թվում՝ 10-ը բանտերում, 1-ը՝ հոգեբուժարանում։
«Վրաստանի ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը շուրջօրյա ռեժիմում է աշխատում, քաղաքացիները կարող են ընտրությունների մասին տեղեկություն իմանալ 2 51 00 51 հեռախոսահամարով, ինչպես նաեւ www.cesko.ge կայքում առցանց չաթի միջոցով»,-ասել է ԿԸՀ մամուլի խոսնակը։
Նշենք, որ Վրաստանի նախագահական ընտրություններում 25 թեկնածու է առաջադրվել։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա