Իմ հակառակորդներն «այդքան չկան», որ ինձ հեռացնեն իշխանությունից
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր հակառակորդներն «այդքան չկան», որ ապակայունացնեն իրավիճակը Վրաստանում կամ իրեն հեռացնեն իշխանությունից, հայտնում է vz.ru-ի թղթակիցը Թբիլիսիից:
Օրերս ուկրաինական կայքերից մեկում ձայնագրություն էր հայտնվել, որում իբր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր ազգականի՝ կադրային խորհրդային դիվանագետ Թեմուր Ալասանիայի հետ քննարկում է Վրաստանում նախագահական ընտրություններից առաջ իրավիճակի ապակայունացման հնարավորությունները:
Ալասանիան զրույցի ժամանակ ասում է, որ միլիոն կտար դիպուկահարին «Բիձինա Իվանիշվիլիին հեռացնելու համար»: Սաակաշվիլին ու Ալասանիան ձայնագրությունը «սարքած» են անվանել: Դրա իսկությունը դեռևս չի հաստատվել:
«Միացյալ ազգային շարժում»-ը (Սաակաշվիլիի կուսակցությունը) պատրաստ է ամեն բանի, սակայն, ներողություն եմ խնդրում, նրանք այդքան չկան»,- ասել է Իվանիշվիլին լրագրողներին:
Նա նաև ասել է, որ իրեն վերացնելն այդքան էլ հեշտ բան չէ:
Ըստ նրա՝ Վրաստանի համար ամենավատն այն է, որ Սաակաշվիլիի մշտական խոսակցությունները երկրում իրավիճակն ապակայունացնելու վերաբերյալ բացասաբար են ազդում ներդրողների, տնտեսության վրա:
«Սաակաշվիլին բարձրահասակ է, սակայն որպես մարդ՝ նա ցածր է»,- ասել է իշխող կուսակցության ղեկավարը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա