Թրամփը կարող է դադարեցնել Բաքվին օգնության տրամադրումն արգելող 907-րդ լրացման գործողությունը. Բոլթոն
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չի բացառել, որ նախագահը կարող է իր լիազորություններն օգտագործել Ազատության աջակցման ակտին 907-րդ լրացման գործողությունը դադարեցնելու համար:
Ինչպես նշում է tass.ru-ն, Բոլթոնն այս մասին ասել է «Ամերիկայի ձայնը» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
Հայտնի է, որ Ազատության աջակցման ակտին արված լրացումը սահմանափակում է ԱՄՆ-ի կողմից պետական մակարդակով Ադրբեջանին օգնության տրամադրումը:
«Լրացումը հաստատվել է Կոնգրեսի կողմից: Իշխանության գործադիր ճյուղը միշտ չէ, որ նույն քաղաքական գիծն է ունենում, և մեր Սահմանադրության համաձայն՝ իրականում հենց նախագահն է որոշում երկրի արտաքին քաղաքական գիծը»,-ասել է Բոլթոնը:
Թրամփի խորհրդականը հավելել է, որ նախկինում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ նախագահները հարկ եղած ժամանակ դադարեցրել են լրացման գործողությունը:
Հայտնի է, որ լրացումը Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992թ. ու ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը: Տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է այնպես անլ, որ 907-րդ լրացումը չեղարկվի:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա