Էրդողանն առաջինն է 500 ամենաազդեցիկ մուսուլման առաջնորդների ցանկում
Հորդանանում գործող «Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը» հրապարակել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մուսուլմանների ցանկը։ Առանձին գրքով լույս տեսած ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Աղբյուրի համաձայն՝ Էրդողանի ղեկավարած Թուրքիան նպատակ ունի ինտենսիվացնել հարաբերություններն իր 7 ցամաքային հարևանների և բոլոր սևծովյան երկրների հետ։ Շեշտվել է նաև, որ Թուրքիան Աֆրիկայում 20 նոր դեսպանատուն և հյուպատոսարան է բացել։
500 ամենաազդեցիկ մուսուլման առաջնորդների ցանկում երկրորդ տեղը զբաղեցրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Էլ Սուուդին։ Երրորդ հորիզոնականում Հորդանանի թագավոր Աբդուլլահ իլ Իբն Էլ-Հուսեյնն է։ Ցանկի չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Իրաքի շիաների առաջնորդ այաթոլա Էլ-Ուզմա Սեյիդ Ալի էլ-Հյուսեյին էլ-Սիստանին, հինգերորդը՝ Մարոկկոյի թագավոր էլ -Սադիս բին էլ-Հասանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա