Յըլդըրըմ․ «Ցեղասպանություն եզրույթը մեզ չի վերաբերում և բնորոշ չէ մեր քաղաքակրթությանը»
«Հայաստանը նախ և առաջ պետք է հետ քաշվի Լեռնային Ղարաբաղի օկուպացրած տարածքներից, հրաժարվի Թուրքիայի վերաբերյալ պնդումներից և անպայմանորեն ընդունի պատմական իրողությունները», - հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմը Կարսի Կովկասյան համալսարանում ուսումնական տարվա մեկնարկի առիթով տեղի ունեցած միջոցառման ժամանակ:
Թուրքական «Հյուրիյեթ»-ի հաղորդմամբ, Յըլդըրըմը, հավատարիմ մնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական պաշտոնական թեզերի տրամաբանությանը, հայտարարել է, թե Թուրքիան մաքուր անցյալ ունի, և պատմական փաստերի քննությունը պետք է թողնել պատմաբաններին:
«Ցեղասպանության մասին պնդումները ստոր են: Ցեղասպանություն, էթնիկ զտում և նման բարբարոսություններ արտահայտող եզրույթները մեզ չեն վերաբերում, բնորոշ չեն մեր քաղաքակրթությանը, որը գովասանքի է արժանի: Մենք մեր մաքուր անցյալից քայլում ենք դեպի լիահույս ապագա», - ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը՝ շարունակելով․ - «Երբեք չենք ընդունել և չենք ընդունի մեր անցյալը սևացնել ցանկացողների պնդումները: Նրանց նպատակը իրենց ամոթալի արարքները թուրք ազգին վերագրելն է: Ի պատասխան, մեր ասելիքը հստակ է. պատմությունը պատմաբանների ուսումնասիրության ոլորտն է, կարևոր հարց է: Պատմական իրադարձությունները պետք է պատմաբանները ուսումնասիրեն և գնահատեն: Ասել ենք՝ եթե ուզում են, մեր արխիվները կբացենք, բոլոր ցանկացողները թող գան, ուսումնասիրեն, եթե ուզում են՝ հանձնաժողով կազմենք, թող աշխատեն մեր պատմաբանների, մասնագետների հետ միասին»:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ թուրքական Մեջլիսի խոսնակը կրկնել է պաշտոնական Անկարայի պայմանները առ այն, որ եթե Հայաստանն իսկապես ուզում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել ու զարգացնել, ապա «նախ պետք է դուրս գա Լեռնային Ղարաբաղի օկուպացրած հողերից, պետք է ապահովի օկուպացիայի հետևանքով հեռացած շուրջ 1 մլն ադրբեջանցիների վերադարձը, անհապաղ հրաժարվի Թուրքիայի վերաբերյալ պնդումներից և անպայմանորեն ընդունի իրականությունը»:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա