Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը
Բիզնես

Հարկային տեսչությունը հարձակվել է ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի վրա

Բաց նամակ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:

Հարկային տեսչությունը հարձակվել է ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի վրա:

Պարոն Ավինյան, Պարոն Անանյան,
Երեկ հարկային տեսչությունը վերջին երկու տարվա ընթացքում իրականացրեց թվով 3-րդ ստուգումը ETTO KIDS մանկական զարգացման և ժամանցի կենտրոնում:
Անհասկանալի է, թե ինչ են ուզում մեզանից, այդ ինչ ռիսկեր են տեսնում մեր վարած գործունեության մեջ, որ երկու տարվա ընթացքում բացում են մեզ վրա երրորդ ստուգումը: Այն ժամանակ երբ ազգովի նստած, շունչներս պահած սպասում ենք, թե երբ պետք է ՊԵԿ աշխատակիցները հերոսաբար բացահայտեն մեր կոռումպացված պաշտոնյաների և նրանց ընկերությունների կողմից երկրից գողացված միլիարդները, այդ ժամանակ հարկային տեսուչները զբաղված են մանկական կենտրոններ ստուգելով…

ETTO KIDS-ը զարգացման կենտրոն է, որտեղ 3-14 տարեկան երեխաները և պատանիները տարատեսակ նախագծերի, խաղերի միջոցով ձեռք են բերում գիտելիքներ, մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինժեներիայի, շինարարության, ծրագրավորման և ռոբոտաշինության բնագավառներում: Կենտրոնը բացվել է 2016թ-ին և կարճ ժամանակահատվածում դարձել է երեխաների սիրված վայրը: Իրականում հասկանալի է, որ բավականին բարդ է Շենգավիթ համայնքում աշխատացնել նման կենտրոն և գոյատևել երկու տարի, սակայն մենք անում ենք հնարավոր և անհնարին ամեն ինչ:

Այս անգամ հարկային տեսուչները մուտք գործելով զարգացման կենտրոն ներկայացել են որպես ծնող, ով ցանկանում է իր երեխայի ծննդյան տարեդարձը կազմակերպել մեր կենտրոնում, 25 երեխայի/մեծահասակների համար կազմել են ծառայությունների ցանկ 103.000 ՀՀ դրամ արժողությամբ` մենյու, զարգացնող խաղեր, ֆիքսել են միջոցառման օր`22.10.2018թ, ժամ` 18:00, թողել են 20.000 ՀՀ դրամ կանխավճար, ստացել են կանխավճարի դիմաց ՀԴՄ կտրոնը և հեռացել են: Մի քանի օր անց, մեկ այլ տեսուչ, կրկին ներկայանալով որպես ծնող մուտք է գործել զարգացման կենտրոն, կազմել է նմանատիպ պատվեր, նույնպես վճարել է 20.000 ՀՀ դրամ, ստացել է վճարված կանխավճարի ՀԴՄ կտրոնը և հեռացել:

22.10.2018թ. այն օրը, երբ պետք է լիներ “հարկային տեսուչի երեխայի ծննդյան տարեդարձը” (առաջին կանխավճարով նախատեսված միջոցառումը) հարկային տեսուչները ժամը 17:45 սահմաններում եկել են զարգացման կենտրոն և բացահայտել են, որ իրենք ոչ թե ծնողներ են, այլ մեր կենտրոնում իրականացրել են ստուգում, ինչի արդյունքում, որևէ խախտում չեն հայտնաբերել և պահանջել են հետ վերադարձնել վճարված 2x20.000 ՀՀ դրամ կանխավճարները: Մենք զարմացանք և տեղեկացրեցինք նրանց, որ այսօրվա 25 հոգուց բաղկացած միջոցառման նախապատրաստական աշխատանքները (զարգացնող խաղեր, ուտեստներ, խմիչքներ, զարդարանք, փուչիկներ, խաղավար…) ամբողջությամբ պատրաստ է և մենք այս պահին սպասում ենք միջոցառման հյուրերին: Տեսուչները նորից տեղեկացրեցին, որ որևէ միջոցառում չի լինելու, որ դա եղել է միջոցառման կազմակերպման իմիտացիա և պահանջեցին մեզանից վերադարձնել 2x20.000 ՀՀ դրամ կանխավճարները: 2-րդ 20.000 ՀՀ դրամը իհարկե մենք վերադարձրեցինք քանի որ փաստացի որևէ նախապատրաստական աշխատանք այդ միջոցառման համար դեռ չէինք հասցրել կատարել, իսկ առաջին վճարված 20.000 ՀՀ դրամը հրաժարվեցինք վերադարձնել + պահանջեցինք հատուցել մեզ պատճառված վնասը 103.000 ՀՀ դրամի չափով, սակայն նրանք լսել անգամ այդ մասին չուզեցան:

Ինչ է ստացվում, ստացվում է, որ հարկային տեսչության սխալ կազմակերպված աշխատանքի արդյունքում մեր ընկերությանը պատճառվել է 103.000 ՀՀ դրամի վնաս: Եթե այն մասին, որ մեզ մոտ իրականացվել է ստուգում նրանք տեղեկացնեին մեզ մեկ օր առաջ, կամ միջոցառման նույն օրը առավոտյան, ապա մենք կհասցնեինք չկատարել նախապատրաստական ծախսերը: Ինչու պետք է հարկային տեսչության անգրագետ կազմակերպված աշխատանքի արդյունքում մենք վնաս կրենք, այսպես ենք մենք նպաստում մանր և միջին բիզնեսի զարգացմանը:

Այսօր մենք հանդիպում ունեցանք Շենգավիթի ՀՏ պետի տեղակալի հետ, ում ներկայացրեցինք ստեղծված իրավիճակը և խնդրեցինք, որպեսզի հարկային տեսչությունը հարգի մեզ, մեր աշխատանքը և լուծում տա ստեղծված իրավիճակին: Սակայն վերջինս շատ մարտական և սկզբունքային մոտեցավ այս հարցին և հրաժարվեց որևէ լուծում տալ, փոխարենը նշեց, որ ինքը իր գործը շատ լավ գիտի, հարկային տեսչությունը իրականացրել է ստուգում, և որևէ մեկը, այդ թվում ինքը չի պատրաստվում իր գրպանից գումար տալ և հորդորեց, որ դիմենք ում ուզում ենք:

Մենք լսեցինք Շանգավիթի հարկային տեսչության պետի տեղակալի հորդորը և դիմում ենք Ձեզ, որպեսզի այս իրավիճակին լուծում տաք:

Հարգանքով
ETTO KIDS ընկերություն