Ջուլիանի․ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, այն պատմական փաստ է»
Միացյալ Նահանգների նախագահի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի խոսքով, Հայոց ցեղասապնությունը պատմական փաստ է և ինքը ճանաչում է այն:
Հոկտեմբերի 22 ին Ջուլիանին Ծիծեռնակաբերդում էր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հարցին, թե արդյոք Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է ճանաչի Հայոց ցեղասապնության փաստը, Ջուլիանին պատասխանեց․ - «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, և այն պատմական փաստ է: Սակայն ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանն եմ, և այստեղ եմ որպես մասնավոր անձ: Ուստի, ԱՄՆ վարչակազմը պետք է որոշում կայացնի այդ հարցի առնչությամբ»:
Ռուդոլֆ Ջուլիանին համարվում է Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը, ութ տարի՝ մինչև 2001 թվականի վերջը, հանդիսացել է Նյու Յորքի քաղաքապետ: 2017 թվականի հունվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է կիբեռանվտանգության գծով ոչ պաշտոնական խորհրդական: Ջուլիանին նաև ԱՄՆ նախագահի փաստաբանն է:
Ակնկալվում է, որ այս շաբաթ Երևան կայցելի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը, անցած շաբաթ Հայաստանում էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը: Է՛լ ավելի վաղ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց, որ այս տարի Վաշինգտոնը 14 միլիոն դոլարով ավելացրել է Երևանին հատկացվող օգնությունը, իսկ գալիք ֆինանսական տարվա համար Թրամփի վարչակազմը մտադիր է 20 միլիոն դոլարով ավելացնել Հայաստանին հատկացվող օժանդակությունը:
Ի պատասխան Հայաստան - ԱՄՆ հարաբերությունների հեռանկարի մասին հարցին, Ռուդոլֆ Ջուլիանին պատասխանեց․ - «Հայաստան - Միացյալ Նահանգներ հարաբերությունների հեռանկարի գործը երկու երկրների կառավարություններին է: Այստեղ եմ որպես մասնավոր անձ՝ տեղեկանալու որոշ փաստերի մասին: Առաջին անգամ եմ Հայաստանում: Քաջատեղյակ եմ Ամերիկայի հայկական համայնքից, սակայն առաջին անգամ եմ Հայաստանում»


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ