Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը
Բիզնես

Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ

Իշեմիկ հիվանդությունը ախտահարում է սիրտը սնող անոթները և նեղացնում այն, ինչի արդյունքում սրտամկանը չի ստանում բավարար քանակությամբ արյուն: Ժամանակին բժշկին չդիմելն ու համապատասխան բուժում չստանալը ի վերջո կարող են հանգեցնել սրտամկանի ինֆարկտի:

Իշեմիկ հիվանդության առաջացման պատճառների, դրանց բուժման եղանակների և այս հիվանդության վիրահատական պրակտիկայում իրենց գրանցած հաջողությունների մասին մենք զրուցել ենք Քանկոր մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ավետիս Ահարոնյանի հետ: Կենտրոնի գործունեության 6 տարիների ընթաքում բաժանմունքում շուրջ 900 միջամտություն են իրականացրել՝ ապահովելով ապրելիության շատ բարձր ցուցանիշ:

-Բժիշկ Ահարոնյան, սիրտ-անոթային հիվանդությունների շարքում իշեմիկ հիվանդությունն առաջին տեղում է տարածվածության տեսանկյունից: Որո՞նք են դրա առաջացման պատճառները ու որն է առաջին նախանշանը:

-Ամենից հաճախ հանդիպող գանգատը ցավն է կրծքավանդակի շրջանում, իսկ զարգացման պատճառները շատ են: Պատճառներից մեկը երկարատև չբուժված կամ վատ վերահսկված զարկերակային բարձր ճնշումն է, որն աստիճանաբար ախտահարում է սիրտը սնուցող անոթները: Իշեմիկ հիվանդության զարգացման պատճառ են հանդիսանում նաև շաքարախտը, ծխելն ու բարձր խոլեստերինը: Հիվանդության պատճառներից մեկը կարող է լինել նաև ժառանգական նախատրամադրվածությունը: Բժշկից լուրջ պատրաստվածություն է պահանջում հիվանդության ստույգ պատճառը բացահայտելու համար: Հենց այդ պատճառով մենք շատ մանրամասն ենք հետազոտում պացիենտին, նրան շատ հանգամանալից ներկայացնում իր առողջական վիճակը:

-Հիվանդության զարգացման ո՞ր փուլում են Ձեզ դիմում:

-Կա որոշակի դրական դինամիկա: Աճել է մարդկանց քանակը, ովքեր սկսել են հետևել իրենց առողջությանը ու դիմել հիվանդության զարգացման ավելի վաղ փուլերում, բայց ցավոք հաճախ ենք գործ ունենում բարձիթողի դեպքերի հետ, երբ մարդիկ գալիս են նախաինֆարկտային փուլում կամ արդեն զարգացած ինֆարկտի փուլում:

-Ին՞չ վիրահատական միջամտություն է կատարվում Ձեր կողմից իշեմիկ հիվանդության դեպքում Ձեր բաժանմունքում:

-Իրականացնում ենք աորտո-կորնա շունտավորում, որի նպատակն է սրտամկանին անարգել արյուն հասցնել՝ շրջանցելով ախտահարված անոթները: Այլ կերպ ասած՝ վերականգնում ենք սրտամկանի սնուցումը կամ բարելավում այն:
Շունտավորման նպատակով օգտագործում ենք հիվանդի սեփական երակներն ու զարկերակները: Մեր թիմը նախընտրում է կիրառել զարկերակային շունտերը, քանի որ դրանք ավելի երկար են ծառայում: Զարկերակները իսկզբանե ստեղծված են բարձր ճնշման պայմաններում գործելու համար՝ ի տարբերություն երակների, որոնք ստեծված են ցածր ճնշման պայմաններում գործելու համար: Երակը կիրառելով դու փոխում ես երակի միջավայրը, դնում ես՝ աշխատելու բարձր ճնշման պայմաններում, հետևաբար այն շուտ է ախտահարվում, իսկ զարկերակը կիրառում ես իր բնական միջավայրում, դրա պատճառով էլ այն ավելի երկար է ծառայում, եթե վիրահատության մեջ այն ճիշտ ես կիրառում: Դա տեխնիկապես ավելի դժվար է, ավելի ժամանակատար է, մի քիչ ավելի մեծ փորձ է պահանջում՝ թե՛ վիրաբույժներից, թե՛ ամբողջ թիմից, բայց վերջնարդյունքի տեսանկյունից շատ ավելի արդյունավետ է: Որպես զարկերակ՝ կիրառում ենք ներքին կրծքային աջ ու ձախ զարկերակները, երկու ձեռքերի ճաճանչային զարկերակները և երբեմն նաև ստամոքս-ճարպոնային զարկերակը, որը վերցնում ենք որովայնի խոռոչից: Վիրահատությունը տևում է 4-6 ժամ, իսկ հետվիրահատական շրջանը 4-5 օր է:

-Վիրահատությունը իրականացնում եք արյան արհեստական շրջանառության՞, թե՞ կծկվող սրտի պայմաններում: Ո՞րն է առավել արդյունավետ:

-Մեթոդը ընտրում ենք ըստ ցուցումի: Օրինակ նախընտրում ենք վիրահատությունը իրականացնել կծկվող սրտի պայմաններում, այն հիվանդների մոտ, ովքեր նախկինում ունեցել են ուղեղի կաթված և կամ 60-ից բարձր տարիք ունեն, քանի որ այս մոտեցումը նվազեցնում է ուղեղային բարդությունների հավանականությունը (ուղեղի ինսուլտի հավանականությունը): Կծկվող սրտի պայմաններում աշխատելիս՝ կարողանում ես հեռու մնալ ուղեղը սնող անոթներից, ինչը ավելի բարդ է արյան արհեստական շրջանառության պարագայում:

-Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել բաժանմունքը Քանկոր ԲԿ գործունեության ընթացքում:

-Քանկոր ԲԿ գործունեության մի քանի տարիների ընթացքում մեր բաժանմունքում սրտի բաց վիրահատություն է տարել շուրջ 900 պացիենտ, ունենալով ապրելիության շատ բարձր ցուցանիշ, մահացության շատ ցածր տոկոս /0.5 %/: Մեզ մոտ շատ փոքր թիվ են կազմում նաև ինֆեկցիոն բարդությունները, 1%-ից ցածր, իսկ դա առանցքային ցուցանիշ է, քանի որ ինֆեկցիոն բարդությունները սրտի վիրահատության դեպքում ընդհուպ կարող են մահվան հասցնել. օրինակ՝ միջնորմի թարախային բորբոքումը: Այս ցածր ցուցանիշը կարողանում ենք ապահովել այն պարագայում, երբ «Քանկոր» ԲԿ-ում վիրահատված հիվանդների 30-40%-ը շաքարախտով հիվանդներ են, որոնց մոտ վերքերի ինֆեկցվելու հավանականությունը շատ բարձր է: Մեր թիմի պատրաստվածությունը ու ժամանակակից մոտեցումների կիրառումը թույլ է տալիս նաև վստահ աշխատել ծանր քաշ ունեցող մարդկանց հետ: Մենք երբեք բարդ դեպքերից չենք խուսափում, քանի որ աշխատում ենք հստակ սկզբունքով՝ պացիենտը պետք է մեր կենտրոնից հեռանա՝ վստահ լինելով, որ մեր կողմից արվել է առավելագույնը իր սրտի առողջությունը ապահո