Ինչ է կատարվում ֆեյսբուքում, երբ գրառում ես անում
Ահա թե ինչ եղավ ֆեյսբուքում, երբ Պիտաչոկը գրառում արեց եղանակի վերաբերյալ:
Պիտաչոկ - Կարծես թե անձրեւ է գալու:

Վիննի Թուխ - Դու ո՞վ ես, որտեղից հայտնվեցիր: Ո՞ւր էիր մինչեւ հեղափոխությունը, ինչո՞ւ ձայնդ դուրս չէր գա
լիս: Մենք էլ աչք ունենք, մենք էլ պատուհան ունենք: Յոլա կգնանք առանց խոզանման դն չերի կարծիքների:
Ավանակ Իա - Իսկ ինչո՞ւ աշխարհին նայել սեւ ակնոցներով: Պետք է ավելի լավատես լինել, չէ որ իրավիճակ է փոխվել: Եթե դեմ չեք ես ձեզ լավ հոգեբանի տեղ կասեմ:
Իմաստուն Բու - Մենք պետք է կենտրոնանանք մեր ներաշխարհի վրա, մեր խոհերի, մտածմունքների, եւ ոչ թե անցողիկ եղանակի:
Կատու Լեոպոլդ - Իսկ դո՞ւ ինչ ես արել, որ եղանակն ավելի լավը լինի: Գործ արա նվնվալու, դժգոհելու փոխարեն: Ուֆ, էս ինչքան դժգոհ եք:
Առյուծիկ - Հոգնեցրին արդեն խոզուկները: Նորմալ երկրներում դրանցից ճաշ են պատրաստում, իսկ մեզ մոտ սրանք օդերութաբան են դարձել:
Պույ-Պույ մկնիկ - Թողեք մարդիկ աշխատեն էլի: Հիմա էլ եղանակից եք դժգոհ: Բա ինչո՞ւ Սերժի ժամանակ անձրեւից չէիք դժգոհում ու մկան ծակերից դուրս չէիք գալիս:
Պինգվին Վին - Անձրեւից եք դժգոհում: Իսկ դուք մի անգամ գոնե Անտարկտիդայում եղե՞լ եք: Էկրանի հետեւից գրելն ու դժգոհելը այնքան հեշտ է, երբ տաքուկ տանը նստած ես:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ