Համոզե՞լ են, ճնշե՞լ են, թե՞ պարտադրել
«168 ժամ» թերթը գրում է. «Օրեր առաջ ԱԺ մի շարք պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն ստորագրեցին, որում ասվում էր. «Պաշտպանում ենք 2018 թ. դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո մինչեւ ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի, եւ գործող ԱԺ-ն պետք է լուծարվի»:
Ստորագրողների ցանկում մի քանիսի անունները շատերի զարմանքն առաջացրեց: «168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության որոշ գործարար պատգամավորների հետ «համոզելու» ուղղությամբ աշխատանքներ են տարվել անձամբ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ:
Ըստ նույն աղբյուրների՝ վերջինս ԱԱԾ ընդունելությունների տանը հանդիպել է գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Հակոբ Հակոբյանի («Կիլիկիա»), Արայիկ Գրիգորյանի (Ավշար), Հարություն Կարապողոսյանի (Սնխչի) հետ:
Բայց սա չէ ամենահետաքրքիրը, այլ այն, որ նշյալ վայրում այդ գործարար պատգամավորներին՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների նախաձեռնած հայտարարությանը միանալուն համոզողների թվում է եղել նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը, ով օրերս, ի զարմանս շատերի, նշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնում:
Մեր տեղեկություններով՝ նրանց համոզողներից է եղել նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ