Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը
Հայաստան

Էջմիածնում քարոզարշավի ժամանակ օգտագործվել են պետական և վարչական լծակները

Կիրակի օրը Էջմիածնում համայնքապետի արտահերթ ընտրություններ են: Ընտրապայքարի մեջ է 12 թեկնածու: Վաղը քարոզարշավի վերջին օրն է: Մինչ այսօր թեկնածուները բացահայտ չեն դժգոհել ընտրապայքարն արդյունավետ կազմակերպելու թեմայով: Սակայն կուլիսներում չեն թաքցնում, որ թեկնածուներից մեկը՝ Էջմիածնի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը շահարկում է իշխանությունների անունը և այդպիսով հայտնվում շահեկան վիճակում:

Մասնավորապես, նա ընտրողների հետ հանդիպման է գնում «Դուխով» գլխարկով, իսկ ընտրողներին հայտարարում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածուն է: Էջմիածնի կենտրոնական հրապարակում, բնակելի շենքի պատշգամբից նույնիսկ կախված են Դիանա Գասպարյանի և Նիկոլ Փաշինյանի նկարները: Քաղաքապետարանից այդ տեսարանը պարզ երևում է, և որևէ քայլ չի ձեռնարկվել: Ավելին, քարոզարշավի շրջանակներում վարչապետն այսօր այցելել է Էջմիածին՝ ի պաշտպանություն Դիանա Գասպարյանի:

Վարչապետը բացահայտ կոչ արեց քաղաքի հրապարակում հավաքված քաղաքացիներին ընտրել Դիանա Գասպարյանին՝ ասելով, որ նրանք ևս մեկ հեղափոխություն արած կլինեն՝ ունենալով Հայաստանի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը: Նշենք, որ Դիանա Գասպարյանը Էջմիածնի միակ կին թեկնածուն չէ: Քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է նաև Սուսաննա Մարգարյանը:

Դիանա Գասպարյանին աջակցելու էր եկել ոչ միայն վարչապետը, այլև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը, Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը և այլք: Ի դեպ, վերջիններս Էջմիածնում էին ժամը 17:30-ից, այսինքն՝ աշխատանքային ժամին: Նիկոլ Փաշինյանը Էջմիածին եկավ աշխատանքային ժամի ավարտից հետո:

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Վահե Մովսիսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի Էջմիածին գալը ողջունում է, պարզապես այն թեկնածուն, որի քարոզչությունն իրականացրել է, բազմաթիվ օրենքներ է խախտել: Ըստ Վ. Մովսիսյանի՝ Դիանա Գասպարյանը օգտագործում է և պետական, և իշխանական ,և վարչական լծակները: Օրինակ բերեց մանկապարտեզներում քարոզչություն իրականացնելը:

Վահե Մովսիսյանն ասաց, որ Գասպարյանը բազմաթիվ օրենքներ խախտել է նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ: Որպես օրինակ ասաց, որ կոպտորեն խախտվել է Նախակրթության մասին օրենքի 23-րդ հոդվածը: Ամառը որոշ ժամանակով մանկապարտեզները փակվել են և քաղաքային իշխանությունները չեն կարողացել ապահովել մանկապարտեզների բնականոն գործունեությունը:

Վահե Մովսիսյանն ասաց, որ փակելու պատճառաբանությունը եղել է շոգ եղանակը: Մինչդեռ նույն շոգ կլիման եղել է նաև Արմավիր քաղաքում, որտեղ մանկապարտեզ չի փակվել: Բացի այդ, եթե վտանգավոր լիներ, Առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես կգար:

«Դիմացը ձմեռ է, պիտի ասեն՝ ցուրտ ա՝ երեխեքին մի բերեք, հով ա՝ մի բերեք, զով ա՝ մի բերեք»,- հավելեց Վ. Մովսիսյանը:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ քարոզարշավի ընթացքում պետական, մարզային բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, Արմավիրի փոխմարզպետը ներգրավված են եղել քարոզչական գործունեությանը, ինչն անընդունելի է իր համար:

Վահե Մովսիսյանն ասաց, որ վստահ է՝ այն սպասված արդյունքը, որ իշխանական թեկնածուն ակնկալում է վարչապետի այցից հետո, չի ստանալու: «Էջմիածինցիները գիտակից են: Հարգում, սիրում, մեծարում են մեր սիրելի վարչապետին, բայց հնարավոր է, որ նրա հետ համակարծիք չլինեն»,- ասում է համայնքապետի թեկնածուն:

Վահե Մովսիսյանը հավելեց, որ ակտիվ քարոզարշավ է անցկացրել, որևէ խոչընդոտի չի հանդիպել: Ըստ նրա՝ ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպվել:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ այլ թեկնածուներից ևս: Սուրեն Մուրադյանը չցանկացավ կոնտակտի մեջ մտնել լրագրողի հետ: Մյուս թեկնածուները կամ նպատակահարմար չգտան խոսել այդ մասին, կամ չէին պատասխանում հեռախոսազանգերին: Ոմանք էլ դժգոհեցին կուլիսներում՝ չցանկանալով բարձրաձայնել այդ մասին:

Թեկնածու Դիանա Գասպարյանից ևս ակնկալում էինք պարզաբանում ստանալ: Նրան մրցակից թեկնածուների դժգոհությունը փոխանցել էինք դեռևս օրեր առաջ: Խոստացել էր պատասխանել, սակայն խուսափեց և այդպես էլ չպատասխանեց:

hetq.am