Աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կավելանա 2,2 միլիարդ մարդով. ՄԱԿ
Աշխարհի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կավելանա 2,2 միլիարդ մարդով: Այդ մասին ասված Է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել Է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից: «Ներկայում մեկ կնոջ հաշվով չորսից ոչ պակաս երեխայի ծնելիությամբ աշխարհի 43 երկրներից 38-ը գտնվում են Աֆրիկայում»,-ասված Է զեկույցում:
Այդ կապակցությամբ աշխարհի բնակչության մեջ Աֆրիկայի բաժինը 17 տոկոսից կաճի մինչեւ 26 տոկոս: Ընդսմին զարգացող բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում, Մյանմայում, որտեղ եկամտի մակարդակը համաշխարհային չափանիշներով բարձր չԷ, ծնելիության ցուցանիշները բոլորովին վերջերս նվազել են մինչեւ պարզ վերարտադրություն (1,7-2,5 մանկածնություն կնոջ կյանքի ընթացքում): «Մյուս երկրների մեծ մասում այսչափ ցածր ծնելիության հասնում են միայն եկամտի ավելի բարձր մակրդակի դեպքում»,-ասված Է հետազոտության մեջ:
Զեկույցի հեղինակները նաեւ նշում են, որ, չնայած սոցիալ-տնտեսական զարգացման համեմատ ծնելիության նվազման համաշխարհային միտումին, առանձին զարգացած երկրներ կարող են բարելավել իրադրությունը: Դրա համար նրանք պետք Է խրախուսեն այն ընտանիքներին, որոնք ցանկանում են ավելի շատ երեխաներ ունենալ, բայց չեն կարողանում դա անել տնտեսական պատճառներով: Ֆրանսիան եւ Նորվեգիան, օրինակ, արդեն ծնելիության գործակցի աճ են արձանագրում: ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին քառորդ դարում աշխարհում զգալիորեն բարելավվել Է վերարտադրողական իրավունքների հետ կապված իրադրցությունը, սակայն ամեն տարի շուրջ 300 հազար կին Է մահանում ծննդաբերությունների ժամանակ, որովհետեւ նրանց երկրներում վերարտադրողական իրավունքները լիարժեք չեն ապահովվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ